«Մենք չունենք ընդդիմություն»

Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը այսօրվա ասուլիսում՝ պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե՝ կարծեք, ընդդիմությունն այնքան էլ հետաքրքրված չէ ՏԻՄ ընտրություններով, ասաց. «Մենք չունենք ընդդիմություն: Պիկետները, որ ասում են`«Սերժիկ հեռացիր» և այլն, դա իրենք միշտ են ասել: Դա արդեն դարձել է ավանդույթ, որովհետև այն, ինչ խոստանում էին` արտահերթ ընտրություններ և այլն, ոչ մի բան չի կատարվել: Դա նրա համար է, որ ժողովուրդը չմոռանա, որ ընտրելուց հասկանա այլընտրանք կա: Ես ասում էի` ՀՀՇ-ին կբերեն խորհրդարան՝ բերեցին, կմաքրվեն, մարդիկ մաքրվեցին անցյալից: Որտե՞ղ եք Դուք տեսել նախկին նախագահ, ով լինի ընդդիմադիր: Ընդդիմադիր ինչի՞ն, իր դրվածքի՞ն: Ինչի՞ն ընդդիմադիր լինի: Եթե ընդդիմադիր է ներկա իշխանությանը, ուրեմն դա թիմային պայքար է»:

 Լուսանկարը՝ Ֆոտոլուրի


Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031