Բորսայում Մանչեսթեր Յունայթեդի բաժնետոմսերի գները նվազել են Վան Պերսիի տրանսֆերի լուրից հետո
Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ռոբին վան Պերսիի տրանսֆերը, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները մեծ ուրախությամբ ընդունեցին, բորսայում այլ արձագանք ստացավ: Ակումբի կապիտալիզացիան նվազել է 2%-ով: Հինգշաբթի օրn ակցիաներն առաջին անգամ վաճառվեցին 14 $-ից ցածր գնով՝ 13.77: Գործարքի գինը՝ 24 մլն եվրո, մեծ երկբայություններ առաջացրեց վերլուծաբանների մոտ:
«Ակնհայտ է, որ սա բիզնես-ձեռքբերում չէ: Գնվել է վնասվածքներ տարած 29-ամյա հարձակվող: Իսկ հարձակվողներն, ընդհանուր առմամբ, իրենց մարզավիճակի գագաթնակետին հասնում են 24 տարեկանում: Գլեյզերները գնացել են մի գործարքի, որում չկա բիզնես տրամաբանություն», -հայտարարել է The Financial Times-ի փորձագետ ու թղթակից Սայմոն Կուպերը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը