![](/banners/BeFunky-design.jpg)
Օգոստոսի 15-ի ուժեղ քամուց դպրոցի միջնապատն էլ է փլուզվել
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/pluzvatz-pat.jpg)
Ուժեղ քամու հետևանքով օգոստոսի 15-ին փլուզվել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի թիվ 43 ավագ դպրոցի 4-րդ հարկում գտնվող միջնապատերից մեկը, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել Երևանի փրկարար վարչության Էրեբունու համայնքային բաժնի հրահանգիչը:
Տեղում պարզվել է, որ դպրոցի 4-րդ հարկում քամու հետևանքով կոտրվել են դասարանի ապակիները, շրջվել պատուհանները և քանդվել միջնապատը:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: