«Չնայած, ես հասկանում եմ, երբ քաղաքական մտքի տեսանկյունից որևէ նոր բան ասելու չունեն, հարկադրված են նման ստոր քայլերի դիմել»,- ասաց Արտաշես Գեղամյանը:
Օսկանյանը հարցադրումներ էր ներկայացրել Կառավարությանը՝ կապված մամուլում շրջանառվող երկու տեղեկության հետ: Դրանցից առաջինը վերաբերում էր գազի գնի հնարավոր բարձրացմանը, իսկ մյուսը պետական պարտքին:
Նա նշեց, որ ի տարբերություն Թուրքիայի առաջարկած կոմբինացիաների` միջազգային հանրությունն առաջարկում է այլ կոմբինացիա, օրինակ` Արձանագրությունների վավերացում առանց նախապայմանների:
Օրենքի մեջ կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է տղամարդկանց և կանանց միջև գենդերային հավասարությունն ապահովելու պահանջով:
«Բանակցություններին այլընտրանք չկա և Հայաստանը շարունակելու է ջանքերը` ուղղված կարգավորմանը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Ադրբեջանական պատվիրակությունը նաև նեղացել էր մի արտահայտությունից, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ քաղաքակրթական անհամատեղելիություն կա:
Փաստաթղթում խոսվում է նաեւ Իրանի միջուկային ծրագրի, Սիրիայի իշխանություններին, լիբանանյան «Հըզբոլլահին», պաղեստինյան «Համասին» եւ Իրաքի շիա խմբավորումներին ռազմական օգնության մասին:
«Ծառուկյան» հիմնադրամի անվճար ավտոբուսների նույն երթուղագծում աշխատելու հետեւանքով, ընկերությունը 900 հազար դոլարի վնաս է կրել եւ, ըստ տնօրինության, այդ բարեգործությունը հակամրցակցային է:
Անդրադառնալով շփման գծից դիպուկահարների հեռացմանը` ռուսաստանցի համանախագահ Պոպովն ասել է, որ դա «ցավոտ հարց է, որի մասին երկար խոսվել է, բայց որն առայժմ լուծված չէ»:
Ռուս պաշտոնյան նաեւ հավելել է, որ Ռուսաստանի ՌԾՈՒ առջեւ խնդիր է դրված պաշտպանել ռուսական նավերը Սիրիայում խնդիրներ ծագելու դեպքում:
Նախարարությունում նշեցին, որ ընթացիկ բյուջետային տարվա, ինչպես նաև նախորդ տարիների ընթացքում պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված բոլոր հայտերը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից բավարարվել են:
Իր հերոսուհու խոսքով Բոհջալյանը հիշեցնում է, որ չնայած Եղեռնի զոհ դարձավ 1,5 մլն մարդ՝ Օսմանյան կայսրությունում ապրող հայերի ¾-րդը, շատերի համար դա մնում է «կոտորած, որի մասին ոչինչ չգիտեն»:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փորձել է ընդդիմանալ Բալասանյանի թեկնածությանը և ԲՀԿ-ից այլ թեկնածու առաջադրել, ինչին Սերժ Սարգսյանը դեմ է եղել:
ԵԱՀԿ-ն անհանգտացած է ԼՂ հակամարտության գոտու շփման գծում միջադեպերով, այսօր` հուլիսի 11-ին, Երեւանում, լրագրողների հետ զրույցում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
Ղարաբաղի օդային ուժերը պատրաստ են դիմադրել ցանկացած սադրանքի:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ սիրիացի փախստականներով լի թուրքական բեռնատարը Հաթայ նահանգ ներթափանցելու ժամանակ սիրիացի զինվորականների կողմից ենթարկվել է գնդակոծության:
Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:
Զրույցի ընթացքում նրանք խոսել են նաեւ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման, հայ եւ ռուս եկեղեցիների ջերմ հարաբերությունների ու արդյունավետ համագործակցության, Ռուսաստանում հայ համայնքի ազգային-հոգեւոր կյանքի կազմակերպման մասին:
Զոհեր են գրանցվել նաև Հալեպի մոտակայքում: Կառավարական երկու զինվոր է զոհվել ռազմական հենակետի վրա ապստամբների հարձակման հետևանքով:
Մրցույթներին մասնակցել են ԱՄՆ 10 նահանգները ներկայացնող հայ համայնքի 500-ից ավելի մասնակիցներ:
Հակոբ Սարգսյանը զորակոչվել էր 2012թ. գարնանը, Վարդենիսի զինկոմիսարիատից:
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ակցիան հակասում է «Բարեգործության մասին» օրենքին և պաշտոնապես գրանցված չէ:
Ընդ որում` այն տեղի է ունենում նույնքան արագ, ինչպես որ բարձրանում էր:
Ընդհանուր առմամբ, PKK-ի դեմ 27-ամյա պայքարը Թուրքիային արժեցել է 1 տրիլիոն դոլար։
Վեց ամիս ծառայած բոլոր զինծառայողներին Պաշտպանության բանակում տրվում են արձակուրդներ՝ նրանց խրախուսելու համար:
ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ-ի հարցերը համակարգող հանձնաժողովի քարտուղար Ռոման Դյաչենկոյի խոսքով` նախապատրաստվել են բոլոր համաձայնագրերը «Հայաստանի հետ ՀՕՊ միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու համար»:
«Մենք միակ տեսչությունն ենք, որ չունենք օրենք մեր մասին»,- ասաց Սերգո Երիցյանը:
«Շիրակն» առաջին խաղում հաղթել է 1:0 հաշվով:
ԱԳՆ-ի աղբյուրը նաեւ նշել է, որ Սիրիային ռուսական Հյուսիսային նավատորմի մոտենալու մասին թեմայի ակտիվ շրջանառության ընթացքում ոչ ոք չի նկատում, որ տարածաշրջանում զորավարժանքներ են անցկացնում արեւմտյան երկրների նավատորմերը:
Նավահանգստի տնօրեն Մուզաֆեր Էրմիշի խոսքով՝ Տրապիզոնի նավահանգիստը հայկական բեռների համար օգտագործելուց կշահի թե Թուրքիան, թե Հայաստանը: