Բակո Սահակյանը հորդորել է Ադրբեջանին մտցնել կառուցողական հուն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/ և Ժակ Ֆորին /Ֆրանսիա/:
Նախագահ Սահակյանը համանախագահների հետ քննարկել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Բակո Սահակյանը նշել է, որ հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտները Ադրբեջանի կողմից վարվող ապակառուցողական քաղաքականությունն է և բանակցային խեղաթյուրված ձևաչափը: Այս առումով երկրի ղեկավարը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին շարունակել իրենց աշխատանքը՝ Ադրբեջանին կառուցողական հուն բերելու և լիարժեք ձևաչափը վերականգնելու ուղղությամբ:
Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031