
Թուրքիան ժամանակավորապես փակել է Սիրիայի հետ սահմանը

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիան Սիրիայից ժամանող փախստականների համար ժամանակավորապես փակել է սահմանը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ սիրիացի փախստականներով լի թուրքական բեռնատարը Հաթայ նահանգ ներթափանցելու ժամանակ սիրիացի զինվորականների կողմից ենթարկվել է գնդակոծության: Բեռնատարի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, ուր և մահացել է ստացած վերքերից:
Չնայած այս ամենին՝ թուրքական կողմը չի պլանավորել ամբողջությամբ փակել Սիրիայի հետ սահմանը, քանի դեռ չի դադարել այդ երկրից փախստականների ներհոսքն իր մոտ: Գիշերը թուրք-սիրիական սահմանը հատել է մոտ 500 սիրիացի փախստականներ, այդ թվում նաև զինվորականներ, որոնք Ասադի բանակի դասալիքներն են:
Նշվում է, որ ներկայիս դրությամբ Թուրքիայում է գտնվում 37,353 սիրիացի փախստական, որոնց տեղավորել են Թուրքիայի 4 նահանգների 9 վրանային և 1 տնակային քաղաքներում: 2011 թվականի ապրիլից ցայժմ Թուրքիա է ժամանել ավելի քան 60,000 սիրիացի փախստական: