Բաժիններ՝

ՏՄՊՊ հանձնաժողովը ուսումնասիրում է «Կինգ դե լյուքս» ընկերության դիմումը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրում է Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան երթուղագծերը սպասարկող «Կինգ դե լյուքս» ընկերության դիմումն ընդդեմ «Ծառուկյան» հիմնադրամի բարեգործական ակցիայի:
Հիմնադրամի անվճար ավտոբուսների նույն երթուղագծում աշխատելու հետեւանքով, ընկերությունը 900 հազար դոլարի վնաս է կրել եւ, ինչպես ընկերության տնօրինությունն է վստահեցնում, այդ բարեգործությունը հակամրցակցային է, ինչի համար էլ դիմել են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:
Այս առնչությամբ հանձնաժողովից վստահեցրել են, որ մոտ 10 օր առաջ են ստացել դիմումը եւ այն այժմ ուսումնասիրման փուլում է. «Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հանձնարարել է մրցութային փաթեթը վերցնել եւ ուսումնասիրել: Եթե լինեն մրցակցային խնդիրներ, անմիջապես միջոցառումներ կձեռնարկվեն, եթե ոչ` այդ ողջ փաթեթը կհանձնվի համապատասխան մարմնին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031