Բաժիններ՝

Մարզական խաղեր՝ նվիրված ՀՀ զինված ուժերի 20-ամյակին

Հունիսի 4-8-ը Վաշինգտոնում անցկացվել են Հայ մարմնակրթական ընդհանուր միության ԱՄՆ արևելյան ափի 22-րդ շրջանային միջմասնաճյուղային խաղերը, որոնք նվիրված են եղել ՀՀ զինված ուժերի 20-ամյակին: Մրցույթներին մասնակցել են ԱՄՆ 10 նահանգները ներկայացնող հայ համայնքի 500-ից ավելի մասնակիցներ:
Խաղերին նվիրված պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 7-ին: Ներկաներին ողջույնի խոսք է հղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Բարձր գնահատելով ՀՄԸՄ-ի դերը նոր սերնդի ազգային դաստիարակության և Սփյուռքում հայապահպանության գործում` դեսպան Մարգարյանը նշել է, որ ՀՄԸՄ խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլ նաև միասնության ու համերաշխության ոգին տարածելու գերազանց հնարավորություն: Նա հավելել է, որ Հայրենիքի անկախության վերականգնումից ի վեր ՀՄԸՄ օրինակով առաջ են եկել նոր նախաձեռնություններ, այդ թվում Համահայկական մարզական խաղերը, «Բազե» երիտասարդական հավաքը և այլն:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից հայտնում են, որ հունիսի 8-ին տեղի է ունեցել շքերթ` խաղերի փակման կապակցությամբ, և պարգևների հանձնման արարողություն: Ներկաներին կրկին ողջունել է և շնորհավորել ՀՀ դեսպանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս