
Դամասկոսի մոտակայքում մարտեր են ընթանում

Սիրիացի ընդդիմադիրների և կառավարական ուժերի բախումների հետևանքով մայրաքաղաք Դամասկոսի մոտ առնվազն 9 մարդ է զոհվել. տեղեկացնում է Սիրիայում մարդու իրավունքների ուսումնասիրության կենտրոնը:
Դրանից հետո քաղաքի տարբեր հատվածներում մարդիկ բողոքի ակցիաներ են կազմակերպել և հակակառավարական կարգախոսներ վանկարկել:
Զոհեր են գրանցվել նաև Հալեպի մոտակայքում: Կառավարական երկու զինվոր է զոհվել ռազմական հենակետի վրա ապստամբների հարձակման հետևանքով:
Իսկ Իդլիբի մոտակայքում հարձակման է ենթարկվել կառավարական զինվորներին տեղափոխող ավտոբուսը ինչի հետևանքով զոհվել է առնվազն 11 զինվոր:
Կազմակերպության տվյալներով երեքշաբթի օրը Սիրիայում ընդհանուր թվով 82 մարդ է սպանվել` 30 քաղաքացիական անձ, 26 զինվոր և 26 ընդդիմադիր զինյալ: