Ռուսաստանը կկատարի Սիրիային պաշտպանական զինատեսակներ առաքելու պայմանագիրը

Ռուսաստանը կկատարի Սիրիային հակաօդային պաշտպանության համակարգեր եւ ուղղաթիռներ առաքելու պայմանագիրը: Այդ մասին հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վյաչեսլավ Դզիրկալնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բացի այդ, ինչպես նշել է Դզիրկալնը, Ռուսաստանը բեռնարգելք չի սահմանել Սիրիա սպառազինությունների առաքման հին պայմանագրերի վրա: «Մենք հետայսու եւս կատարելու ենք պայմանագիրը: Մենք առաքում ենք բացառապես պաշտպանական նշանակության սպառազինություն եւ տեխնիկա»,- նշել է նա: Ռուս պաշտոնյան նաեւ հավելել է, որ Ռուսաստանի ՌԾՈՒ առջեւ խնդիր է դրված պաշտպանել ռուսական նավերը Սիրիայում խնդիրներ ծագելու դեպքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031