Բնապահպանները Սևանի հարցով դիմել են ԱԺ նախագահին

Այսօր Էկոլոգիական հասարակական դաշինքը տարածել է հայտարարություն:  Ստորև ներկայացնում ենք հայտարարություն, որում մասնավորապես նշում է.
«20.06.2012թ. Էկոլոգիական հասարակական դաշինքը դիմել էր ԱԺ նախագահ պարոն Աբրահամյանին պահանջով` ներգրավել հանրությանը ԱԺ Գյուղատնտեսության և բնապահպանության հարցերով մշտական հանձնաժողովի քննարկմանը դրված Սևանա լճից 320 միլիոն խմ ջուր բացթողնման մասին ՀՀ կառավարության նախագծի լսումներին: Սակայն հանրությանը, մեղմ ասած, հնարավորություն չտրվեց մասնակցել վերը նշված նախագծի լսումներին:

ՀՀ Սահմանադրության, Օրհուսի կոնվենցիայի և ՀՀ օրենքների խախտմամբ է ընդունվում ներկայացված օրինագիծը, մասնագետների մասնակցությունը հանձնաժողովի քննարկմանը խոչընդոտվում է: Այս ամենը կասկածի տակ է դնում նախագծի օրինականությունը, այսպիսով` Հայաստանում խախտվում են ժողովրդավարական սկզբունքները և որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության իրավունքը»:

Հիշեցնենք, որ Էկոլոգիական հասարակական դաշինքը այս խնդրով նաև դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ում գրասենյակում կազմակերպվել էին լայնածավալ քննարկումներ, և պարոն Անդրեասյանի կողմից հրապարակվել էր հայտարարություն, որտեղ նշված էին մի շարք խախտված օրենքներ` հանրության մասնակցության մասին:

Նկատի ունենալով այս ամենը՝ բնապահպանները պահանջում են հաշվի առնել Սևանա լճի կարևորությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար, նրա ռազմավարական, առանցքային նշանակությունը պետության կայուն զարգացման գործում ու չեղյալ համարել այս հարցի` հունիսի 20-ի քննարկումը և նշանակել առանձին ընդլայնված քննարկում` հնարավորություն տալով մասնակցել բոլոր շահագրգիռ կողմերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031