
Քրդերն իրենց վրա են վերցնում թուրքական ուղղաթիռի կործանման փաստը

Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները հայտարարել են, թե իրենք են երեկ Իրաքին սահմանակից Հաքքարի նահանգում վայր գցել թւորքական «Սիկորսկի» ռազմա-տրանսպորտային ուղղաթիռը: Դրա հետևանքով զոհվել էր 5 և վիրավորվել է 7 թուրք զինծառայող:
Մինչդեռ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախնական վարկածով, ուղղաթիռի կործանման պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը: Գլխավոր շտաբը դեռ չի մեկնաբանել PKK-ի կողմից ուղղաթիռի կործանման վարկածը: