Օսկանյանը կշարունակի բողոքարկել ԱԱԾ որոշումը

Մենք կշարունակենք ԱԱԾ որոշումը բողոքարկել այլ ատյաններում՝ մինչեւ Վճռաբեկ դատարան, որը տրամաբանորեն չի կարող հակասել իր իսկ որոշմանը: Այս մասին այսօր` հուլիսի 23-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը` անդրադառնալով դատարանի իր փաստաբան Տիգրան Աթանեսյանի հայցը մերժելուն, որով պահանջում էին կարճել փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ հարուցած քրեական գործը:

Վարդան Օսկանյանը, մասնավորապես, գրել է.«Բողոքարկման հիմնական շարժառիթն այն էր, որ մեր դատաիրավական պատմությունում կա Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, որում ասված է՝ եթե չկա նախորդող հանցագործություն, չի կարող գոյություն ունենալ փողերի լվացման հանցակազմ:  Դժբախտաբար դատարանն արհամարհեց նախադեպային այս որոշումը եւ մերժեց գործի կարճման դիմումը: Մենք կշարունակենք ԱԱԾ որոշումը բողոքարկել այլ ատյաններում՝ մինչեւ Վճռաբեկ դատարան, որը տրամաբանորեն չի կարող հակասել իր իսկ որոշմանը:Դատարանի այսօրվա վճիռը կրկին ամրագրում է իմ համոզմունքը, որ հնարավոր չէ այլ եզրակացության հանգել, քան որ այս ամենը քաղաքական դրդապատճառներ ունի: Արդեն երկրորդ ամիսն է, ինչ գործ է հարուցվել բավական ծանր հոդվածով, բայց առայսօր այդ կապակցությամբ որեւէ իրավական հիմնավորում առնվազն ինձ հայտնի չէ »,- նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031