Թբիլիսիի մետրոպոլիտենում մարդ է նետվել գնացքի տակ

Ինչպես հաղորդում է Новости-Грузия լրատվական գործակալություն՝ Թբիլիսում 50-ամյա տղամարդը, ինքնասպանություն է գործել՝ նետվելով գնացքի տակ: Ֆրիդոն Ջանջգավան ինքնասպան է եղել Թբիլիսիի մետրոպոլիտենի «Սամգորի» կայարանում:
Զոհվածի հարազատները պնդում են, որ նրա ինքնասպանության պատճառը կարող են լինել բնակարանի վարձակալման հետ կապված խնդիրները: Նրանք հավելել են, որ զոհվածը «Ազատ Վրաստան» կուսակցության անդամ էր, և նրան այդ քայլին դրդել է կուսակցության ղեկավարներից մեկի խորհրդով տունը գրավ դնելու և ապա պարտքերը մարելու անհնարինության հանգամանքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031