Անկարգություններ Կալիֆոռնիայում՝ ոստիկանի կողմից անզեն մարդու սպանության պատճառով

Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքում ոստիկանի կողմից տեղի բնակիչներից մեկի սպանությունից հետո անկարգություններ են սկսվել: Այս մասին հաղորդում է Orange County Register-ը:
Կիրակի՝ հուլիսի 22-ին, մոտ 50 մարդ սպանության վայրից երթով անցել է դեպի քաղաքի ոստիկանական վարչություն: Նրանք ներխուժել են ոստիկանության ընդունարան՝ բացականչելով «Չկա արդարություն, չկա խաղաղություն» և «Ամոթ, ամոթ»: Այդ ժամանակ ոստիկանության շենքում անցկացվում էր մամուլի ասուլիս այդ դեպքի վերաբերյալ:

25-ամյա Մանուել Անխել Դիասը սպանվել է հուլիսի 21-ին: Ոստիկանները երեք կասկածելի անձանց են նկատել ինչ-որ մեկի մեքենայի մոտ: Երբ ոստիկանները մոտեցել են, երեք տղամարդիկ սկսել են փախչել: Ընդ որում՝ Դիասն ինչ-որ բան է գցել տների տանիքներին: Թե ինչու է սպաներից մեկը կրակել նրա վրա, հայտնի չէ: Ոստիկանության տվյալներով՝ Դիասը եղել է ավազակախմբի անդամ:

Շաբաթ օրը դեպքի վայրում հավաքվել է շուրջ 100 հազար ցուցարար: Ոստիկանությունը փորձել է արցունքաբեր գազի և ռետինե գնդակների օգնությամբ ցրել նրանց: Բացի այդ՝ ցուցարարների վրա ոստիկանական շուն է հարձակվել (ոստիկանությունը հավաստիացնում է, որ նա փախել է ոստիկանական մեքենայից): 5 մարդ ձերբակալվել է:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, երկու ոստիկան, այդ թվում Դիասի վրա կրակողը, հետաքննության ընթացքում ուղարկվել են արձակուրդի: Անահայմի քաղաքապետ Թոմ Թեյթը հայտարարել է, որ կխնդրի Կալիֆոռնիայի գլխավոր դատախազությոանը՝ օգնել հետաքննությանը: Օրանջ շրջանի դատախազն արդեն սեփական հետաքննություն է սկսել:

Տեսանյութեր

Լրահոս