
Սիրիայի ընդդիմությունը խոստացել է չվնասել հայերին

Սիրիայի ազատ բանակի գեներալ Աբդել Ջաբբար ալ Օգաիդին տեսաուղերձ է հղել Youtube-ում, որում հայտարարել է, որ պատրաստվում են գրավել Հալեպը «արյունարբու Ասադից»:
Նա նշել է, որ Ազատ բանակը պատրաստվում է պաշտպանել խաղաղ բնակչությանը` ներառյալ քրիստոնյաներին` հայերին, ասորիներին, ինչպես նաև ալևիներին, շիաներին և դրուզներին:
Եգիպտական Ahram-ը հիշեցնում է, որ Հալեպում բնակվում են էթնիկ փոքրամասնություններ` հատկապես հայեր և այլ քրիստոնյա ազգեր:
«Մեր եղբայր ալևիներին ցանկանում եմ ասել, որ մեր կռիվը ոչ թե ձեր, այլ Ասադների ընտանիքի հետ է»,- ասել է Օգաիդին:
Ավելի վաղ «Սիրիայի ազատ բանակի» ռազմական խորհուրդը հայտարարել էր, որ սկսում է Դամասկոսի գրավման զանգվածային գործողությունը, ինչից հետո չորեքշաբթի օրը սպանվել էր կառավարական ուժերի բարձրաստիճան 4 պաշտոնյա, իսկ ասօր հայտարարել էր թե գրոհում է Հալեպը, և արդեն մարտեր են ընթանում քաղաքի փողոցներում: Մինչդեռ Սիրիայի կառավարական ուժերը վերականգնել էին իրենց դիրքերը Դամասկոսում:
«Ռեժիմը կոլապսի մեջ է: Դա վկայում է, որ նա ուժեղացնելու է բռնությունները` փորձելով պահպանել իրեն»,- զգուշադրել է գեներալը: