
ՊԵԿ-ի նախագահը նոր տեղակալ ունի

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վախթանգ Միրումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: