Երևանի ավագանու ընտրությունները ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Բարև, Երևան» դաշինքի համար իրական հնարավորություն են` շտկելու անցյալի վրիպումները: Գեղասահքի մրցույթին ոչ այնքան էական է, թե ինչպես է մասնակիցներից մեկը վայր ընկնում, այլ` թե ինչպես է կարողանում վարպետորեն ու պատվով բարձրանալ ու շարունակել կատարումը:
Հրեաները լիարժեք օգտագործում են մոգության հնարքները՝ Իրանի Իսլամական հանրապետությանը վնաս հասցնելու համար։ Ըստ The Jerusalem Post թերթի, նման հայտարարություն է արել Իրանի մեծն այաթոլլահ Ալի Խամենեիի մտերիմ խորհրդականներից մեկը՝ Մեհդի Թաեբը։
Այսօր Գյումրի այցելած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, խոսելով Գյումրու երկու «կլաններին» ավելի վաղ պատժելու մասին, հայտարարել է, որ ինքը կողմնակից է բժշկելու, պատժելը երբ ասես կա:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ամփոփ տեղեկատվության, 2012թ. տարեվերջի դրությամբ հաշվառվել է 16 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս, նրանցից 4-ը`աղջիկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում, որը նաև մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության նախընտրական շտաբն է, Երևանի պետական համալսրանի ռեկտոր Արամ Սիմոնյանն իր կոլեգաներին բացատրեց, թե ինչու պետք է ընտրել Տարոն Մարգարյանին:
Ապրիլ ամսին տեղի ունեցան ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի, ժուռնալիստիկայի, կենսաբանության, հայ բանասիրության, ֆիզիկայի, միջազգային հարաբերությունների ու ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների դեկանների ընտրությունները: Վերոնշյալ բոլոր ֆակուլտետներում վերընտրվել են գործող դեկանները.
Լ.Տեր-Պետրոսյանն առանձնացրեց 6 կետեր, որոնցում նախ փաստեց, որ 2013 թ. փետրվարի 18-ին «Հայաստանի ավազակապետական ռեժիմին հերթական անգամ հաջողվեց համատարած ընտրակեղծիքների և ժողովրդի կամարտահայտության բացահայտ բռնաճնշման միջոցով պահպանել իշխանության լծակները և երկիրը հինգ տարի ևս անպատիժ կերպով թալանելու հնարավորություն ստանալ»:
Առաջին կայքը ինտերնետում դարձավ CERN ինտերնետային, հետազոտական խմբի կայքը, որը պատասխանատու էր Ադրոնային մեծ կոլայդերի համար:
Ըստ հանրապետության կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով 2012թ. արձանագրվել է 42 արտադրական դժբախտ պատահար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսեն Էժեիին:
Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խնդրել է իրեն 2013 թվականի համար տարեկան աշխատավարձ սահմանել՝ 1 դոլարի չափով։
Ավելի լավ է, թող Կարեն Ավագյանը պատասխան տա իրենց թեկնածուի կողմի կատարված հանցագործությունների համար:
Հայաստանում այս տարվա մարտի վերջի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թիվը կազմել է 71 227, որոնցից 8284-ը (11.3%) այս պահին զբաղված են։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության պատգամավորական պատվիրակությանը` Մարտին Քալանանի գլխավորությամբ:
Բա որ քո էրեխեն ջուր չունենա, տան մեջ ջուր չունենաս, էրեխեդ ծարավ լինի, դու կկարենա՞ս կոշտ միջոցների չդիմես: Հետն էլ իմանաս, որ ջուրը ի՛նչ նպատակով է գնում:
Ես չեմ կարծում, որ անհեթեթություններին փաստերով պետք է անդրադառնալ: Փաստարկները ներկայացնում են, երբ լինում է լուրջ բանավեճ:
Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 30-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է ՀՀ ԿԲ «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2012թ.», «Հայաստանի ֆինանսական համակարգը 2012. Զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» և «ՀՀ ԿԲ 2012թ. տարեկան վիճակագրական տեղեկագիր» պարբերականները:
Ես հաստատ գիտեմ, որ «Ամբերդ 1», «Ամբերդ 2» և «Ամբերդ 3» հէկ-երը մտած են «Ամբերդ կասկադ» մզմ (մաքուր զարգացման մեխանիզմ) ծրագրի մեջ: Դա նշանակում է, որ շահագործումից հետո կստանան իրավունք էլեկտրաէներգիայի իրենց քվոտաները վաճառել միջազգային շուկայում:
ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանը «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրել է, որ իրեն ճանաչող մարդիկ գիտեն, որ ինքը հայհոյախառն արտահայտություններ ու սպառնալիքներ անել չի կարող:
Ապրիլի 30-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում՝ «Էլեկրատրանսպորտ» ՓԲԸ-ի տարածքում, նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
«Եթե հանրահավաքի արդյունավետությունը դիտարկենք Ազատության հրապարակում հավաքված մարդկանց քանակով, ապա կարող ենք արձանագրել, որ Րաֆֆի Հովհաննիսյան-Լևոն Տեր-Պետրոսյան մենամարտում առաջատարը Րաֆֆին է՝ 3 : 0 հաշվով»:
Ապրիլի 26-ին ոստիկանությունում տեղի ունեցած սեմինար-հանդիպման ժամանակ, որը վարում էր ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը, քննարկվեցին ոստիկանության հետաքննական աշխատանքները:
ԱԺ այսօրվա հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը ԱԺ ամբիոնից կեղծված ապրանքանիշ որակելով նորաստեղծ ՀԱԿԿ-ն, ասել է. «ՀԱԿ-ին փորձեց փոխարինել ՀԱԿԿ-ն, բայց առանց Նիկոլի. զգուշացեք կեղծիքներից, իսկական ՀԱԿ-ը Նիկոլ Փաշինյանով է»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Սանկտ Պետերբուրգում ավարտին է մոտենում Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարը: Այսօր կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը 5-րդ ոչ-ոքին խաղաց, այս անգամ ֆրանսիացի Լորեն Ֆրեսիենի հետ և վաստակած 4.5 միավորով շարունակում է կիսել 2-րդ տեղը:
Այս պահին ՀԱԿ հանրահավաքի մասնակիցները, որոնք երթ էին կազմակերպել, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ գտնվում են ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք բացականչում են՝ «Լև-ոն, նախագահ», «Վահ-ագն, քաղաքապետ», «Տա-րոն, խամաճիկ»:
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Կարեն Ավետիսյանի նախագահությամբ, այսօր մերժել է «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ավագանու անդամի թեկնածու գրանցված Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:
երեկ՝ ապրիլի 29-ին, Երևանի ոստիկանության պետ Աշոտ Կարապետյանի հանձնարարականով՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Երևան քաղաքի պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցները ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 4 անձի:
Գործազրկության մակարդակի աճը եվրոյի գոտում այս տարվա մարտին հասել է առավելագույն ցուցանիշի 1995 թվականից ի վեր։ Գործազրկության մակարդակը մեկ ամսում աճել է 0.1 տոկոսային կետով՝ 12%-ից հասնելով 12.1%-ի։ Սա նշանակում է, որ գործազուրկների թիվն ավելացել է 62 հազարով։