Բաժիններ՝

«Կոնվերսն» ու «Արարատբանկը» թույլտվություններ են ստացել

Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 30-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է ՀՀ ԿԲ «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2012թ.», «Հայաստանի ֆինանսական համակարգը 2012. Զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը»  և «ՀՀ ԿԲ 2012թ. տարեկան վիճակագրական տեղեկագիր» պարբերականները:

Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունել է ՀՀ ԿԲ ֆինանսական հաշվետվությունների աուդիտի համար արտաքին աուդիտորական կազմակերպության ընտրության սկզբունքները, ինչպես նաև ՀՀ ԿԲ խորհրդի 15.06.04թ. «ՀՀ ԿԲ ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով աուդիտորական կազմակերպության ընտրության համար ՀՀ ԿԲ կողմից իրականացվող հրապարակային մրցույթի կազմակերպման մասին» թիվ 154 Ն որոշման մեջ կատարված փոփոխությունները և լրացումները:

Խորհուրդը  «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ին «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել: «Կոնվերս» ՓԲԸ-ն ստացել է «ԱՆԵԼԻՔ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:

Խորհուրդը որոշել է վերաձևակերպել «ՋԱՆԳԱՅ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման լիցենզիան, «Յանա-Գոռ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման լիցենզիան և «ԳՈԳԼԻ»  ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 705 լիցենզիան:

«ՓՐՈԴԼԱՅՆ» ՍՊԸ-ին և «ՎՎՍ» ՍՊԸ-ին տրամադրվել է արտարժույթի առուվաճառքի լիցենզիա:

«Մանիտուն» ՍՊԸ-ին տրամադրվել է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության լիցենզիա:

Կենտրոնական բանկի խորհուրդը գրանցել է «ԻԴՐԱՄ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՍՊԸ-ի «Սիթի-Կոմիտաս» մասնաճյուղը և «Թել-Սել» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ի  «Բագրատունյաց» և «Կոմիտաս» մասնաճյուղերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս