Բաժիններ՝

Հրեաների մոգությունը՝ իրանցիների դժբախտությունների պատճա՞ռ

Հրեաները լիարժեք օգտագործում են մոգության հնարքները՝ Իրանի Իսլամական հանրապետությանը վնաս հասցնելու համար։ Ըստ The Jerusalem Post թերթի, նման հայտարարություն է արել Իրանի մեծն այաթոլլահ Ալի Խամենեիի մտերիմ խորհրդականներից մեկը՝ Մեհդի Թաեբը։
«Հրեաները մեծ գիտելիքներ և հնարավորություններ ունեն կախարդությնա ոլորտում, և ակտիվ օգտագործում են այդ գիտելիքները», ─ հայտարարել է Թաեբը՝ կրոնական սեմինարի ընթացքում ելույթ ունենալով ուսանողների առաջ։
Վերջինիս խոսքերով՝ «սիոնիստները պատասխանատվություն են կրում Իրանի դեմ կիրառվող բոլոր անարդար պատժամիջոցների համար»։ Թաեբը նշել է, որ հրեա կախարդները ԱՄՆ-ին սարքել են իրենց ձեռքերում գործիք, որի օգնությամբ առևտրային սահմանափակումներ են ներմուծել Իրանի նկատմամբ։
Ավելին, Թաեբը նշել է, որ հրեաները փորձել են սև մոգության միջոցով ազդել 2009 թվականին Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների վրա։ Մասնավորապես, կախարդները փորձել են թույլ չտալ, որ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը վերընտրվի։
«Նրանք դեռևս ողջ ուժով չեն կարողանում կախարդել։ Իրանը թուլացրել է նրանց հնարավորությունները»,─ ասել է Թաեբը՝ ավելացնելով, որ մութ ուժերը պարտություն են կրել, երբ Ահմադինեջադը վերընտրվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս