Բաժիններ՝

Հանդիպում ոստիկանությունում

Ապրիլի 26-ին ոստիկանությունում տեղի ունեցած սեմինար-հանդիպման ժամանակ, որը վարում էր ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը, քննարկվեցին ոստիկանության հետաքննական աշխատանքները:
Դիմելով ներկաներին` Վարդան Եղիազարյանն ընդգծեց նման հանդիպումների կարեւորությունը, որոնք նպաստելու են աշխատանքների արդյունավետությանն ու առկա խնդիրների վերացմանը:
Ոստիկանության համակարգում հետաքննություն իրականացնող ստորաբաժանումների աշխատանքներում առկա խնդիրներին անդրադարձավ իրակավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը: Նա նաեւ ներկայացրեց քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի որոշ մեկնաբանություններ, նախատեսվող արմատական փոփոխությունները: Վիճակագրական քարտերի լիարժեք լրացման, կատարողական կարգապահության խնդիրների անդրադարձավ ոստիկանության ինֆորմացիայի վարչության պետ Արմեն Ղուկասյանը:
Ելույթներ հնչեցին նաեւ նյութերի նախապատրաստման գործընթացում առկա այն խնդիրների վերաբերյալ, որոնք խոչընդոտում են հետաքննությանը:
Ոստիկանության շտաբի պետ Վարդան Եղիազարյանը կարեւորելով հետաքննական աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ մշակված ուղեցույցները` հորդորեց ուսումնասիրել եւ գործնականում առաջնորդվել դրանցով:
Սեմինար-հանդիպման ժամանակ բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ ոստիկանության պետի կողմից տրվեցին հանձնարարականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս