
ԲՀԿ-ն չմիացավ ՀԱԿ-ի կոչին

Այս պահին ՀԱԿ հանրահավաքի մասնակիցները, որոնք երթ էին կազմակերպել, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ գտնվում են ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք բացականչում են՝ «Լև-ոն, նախագահ», «Վահ-ագն, քաղաքապետ», «Տա-րոն, խամաճիկ»:
Այդ պահին ՀՀ կառավարության շենքի մոտ քարոզարշավ էին անցկացնում երիտասարդ ԲՀԿ-ականները, ովքեր, սակայն, չմիացան, «Տար-ոն, խամաճիկ» կոչերին:
Փոխարենը նրանք սկսեցին վանկարկել՝ «Բար-գա-վաճ, Բար-գա-վաճ»: