Բաժիններ՝

Ցուկերբերգը խնդրել է իր աշխատավարձը դարձնել 1 դոլար

Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խնդրել է իրեն 2013 թվականի համար տարեկան աշխատավարձ սահմանել՝ 1 դոլարի չափով։ Այս մասին գրում է Business Insider-ը՝ նշելով, որ Ցուկերբերգի խնդրանքը բավարարվել է։
2012 թվականին Ցուկերբերգը Ֆեյսբուքում ստացել է 1.9 միլիոն դոլար՝ աշխատավարձի և բոնուսների տեսքով։ Բացի այդ, 2012 թվականին ընկերությունն իրականացրեց արժեթղթերի առաջնային տեղաբաշխում, և ցանցի հիմնադիրը վաճառելով 60 միլիոն բաժնետոմս՝ ստացավ 2.27 միլիարդ դոլար։
Ցուկերբերգն այսպիսով կրկնել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի և Google-ի հիմնադիրներ Լարրի Փեյջի ու Սերգեյ Բրինի քայլերը։ Այս պահին խորհրդանշական 1 դոլար աշխատավարձ են ստանում Լարրի Էլլիսոնը (Oracle), Էլոն Մասկը (Tesla), Մարկ Պինգուսը (Zynga) և Մեգ Ուիթմանը (HP)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս