Բաժիններ՝

Գործազրկությունը եվրագոտում հասել է առավելագույն մակարդակի

Գործազրկության մակարդակի աճը եվրոյի գոտում այս տարվա մարտին հասել է առավելագույն ցուցանիշի 1995 թվականից ի վեր։ Գործազրկության մակարդակը մեկ ամսում աճել է 0.1 տոկոսային կետով՝ 12%-ից հասնելով 12.1%-ի։ Սա նշանակում է, որ գործազուրկների թիվն ավելացել է 62 հազարով։

Ընդ որում, գործազրկության մակարդակը տարբերվում է՝ ըստ երկրների։ Ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Իսպանիայում՝ 26.7%։ Պորտուգալիայում գործազուրկ են 17.5%-ը։

Ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Ավստրիայում՝ 4.7%, որին հաջորդում է Գերմանիան՝ 5.4%։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930