Հայաստանում աշխատանք ունեցող յուրաքանչյուր 8-րդ մարդը նոր աշխատանք է փնտրում

Հայաստանում այս տարվա մարտի վերջի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թիվը կազմել է 71 227, որոնցից 8284-ը (11.3%) այս պահին զբաղված են։ Այս տվյալները վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված զեկույցից (ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2013 թվականի հունվար-մարտին)։
Աշխատող փնտրող զբաղված անձանցից 1978-ը կենսաթոշակառուներ են, 1397-ը` հաշմանդամներ, 710-ը՝ պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձածներ։
Առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը շուրջ 17 000 է։
Ինչ վերաբերում է ըստ մասնագիտությունների զբաղվածությանը, ապա աշխատանք փնտրողների կեսը՝ 34 775 մարդ, բանվորներ են։
Ավելացնենք նաև, որ Հայաստանում գործազրկության մակարդակը 2012 թվականի վերջին պաշտոնական տվյալներով 15.7% է։

gorcazrkutun-hayastan

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930