Բաժիններ՝

«Եվրատեսիլ 2013»-ի կազմակերպիչներ. Ձայների վերահաշվարկ չի լինի

«Եվրատեսիլ 2013» մրցույթի կազմակերպիչները, Եվրոպական հեռարձակման միությունը անդրադարձել են մրցույթի շուրջ ստեղծված սկանդալին, մասնավորապես այն պնդումներին, թե ձայները գնվել են:

Ինչպես գրում է viva.ua կայքը, մրցույթի ղեկավար Ջոն Օլա Սանդը հանդես է եկել ի պաշտպանություն մրցույթում Ադրբեջանը ներկայացնող Ֆարիդա Մամեդովայի, ում լիտվացի լրագրողները մեղադրում էին ձայները կեղծելու մեջ:

«Հազարավոր հեռուստադիտողները, ինչպես նաև մրցույթի մասնակիցները, ովքեր հոգի են դրել իրենց ելույթներում, արդար ու թափանցիկ քվեարկության են արժանի»,- ասել է նա:

Մրցույթի ղեկավարը նշել է նաև, որ համացանցում տարածված և մեծ աղմուկ առաջացրած սկանդալային տեսանյութը կասկածելի բովանդակություն ունի: Եվրոպական հեռարձակման միությունը հայտարարել է, որ հեռուստադիտողների ձայները համակարգում է Digame համակարգը. ըստ միության աշխատակիցների՝ իրենք արդեն 10 տարի է՝ համագործակցում են այդ համակարգի հետ, որը ներառում է նաև ծրագրեր, որոնք ընդունակ են գտնել «մասսայական քվեարկության» յուրաքանչյուր դեպք:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս