Բաժիններ՝

Առաջիկայում ավիատոմսերի գները կնվազեն. «Արմենիա միջազգային օդանավակայանների» մենեջեր

Էժան չվերթներ ունենալ համար մեզ հարակավոր է ունենալ բաց օդային շուկա, սակայն այն մինչ այժմ սահամանափակ է եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն: Ըստ նրա՝ առաջիկայում չվերթների ավելանալուն զուգընթաց ավիատոմսերի գները կնվազեն:

ԱՄՕ գլխավոր տնօրենի տեղակալ Անդրանիկ Շխյանի խոսքով՝ վերջին ժամանակաշրջանում բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացվել օդանավակայանի գների վերաբերյալ և նշվել է, որ դրանք տարածաշրջանի գներից չեն տարբերվում. մրցունակ ենք, նույնիսկ՝ երկու անգամ ավելի էժան, քան Բաքվում: Նրա խոսքվ, ՀՀ-ում կա օդի տուրք, որը Վրաստանում չկա, բայց այն օդանավակայանի կողմից չի գանձվում: Ա.Շխյանը վստահեցրեց, որ ավիավառելիքի գները «Զվարթնոցում» բարձր չեն, վառելիքը ձեռք է բերվում «Միկա» ընկերությունից, իսկ օդանավակայանի տարածքում վաճառվում է ՏՄՊՊՀ կողմից սահմանված բանաձևի համաձայն, մարժան կազմում է 100-150 դոլար/տոննա:

Շխյանի խոսքով՝ «Middle East» ավիաընկերությունը շուտով սկսում է Երևան-Բեյրութ չվերթ, «Լոտ» ընկերությունը հունիսի 15-ից նորից մտնում է շուկա և իրականացնելու է Երևան-Վարշավա չվերթ, «Տրանսէյրը»՝ կսկսի Վնուկովո օդանավակայանից թռիչքներ իրականացնել դեպի Երևան, Ֆլայ Դուբայ ընկերությունը նոր չվերթ է ավելացնում հունիսի 5-ից:

Անդրադառնլով «Արմավիային», Շխյանը նշեց, որ վերջին ժամանակաշրջանում այդ ավիաընկերությունը զբաղեցնում էր շուկայի 18%-ը: Ավիաընկերության՝ օդանավակայանին ուենցած պարտքի չափը 5.53 մլն դոլար է, կառավարությունն արդեն դիմել է դատարան, և «Զվարթնոցն» էլ կմիանա այդ գործընթացին:

Կարդացեք նաև

168.am-ի հարցին՝ օդանավակայանի տարածքում «Արմավիայի» ինքնաթիռներ են կանգնած, ի՞նչ է լինելու դրանց ճակատագիրը, Շխյանը պատասխանեց, որ հավանաբար դրանց վրա արգելանք կդրվի, մինչև դատական գործընթացի ավարտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս