Բաժիններ՝

Թանկացումներ. վախն իրականությունից մեծ է

Մոտ ապագայում համատարած թանկացումներն արդեն անխուսափելի են թվում: Արդեն հիմա ՀՀ քաղաքացիներն ահազանգում են սպառողական ապրանքների գների բարձրացման մասին:

Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց, որ գների նկատելի աճ արդեն կա: Մասնավորապես կաթնամթերքը 20-30 դրամով թանկացել է: Նրա դիտարկմամբ՝ հացն ու շաքարավազը վաղուց են թանկացել, բայց այդ թանկացումը թաքնված է: Ա.Պողոսյանը նշեց, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն և ՀՀ նախագահի աշխատակազմ ուղարկված իր նամակ-առաջարկը՝ ստուգել հացի քաշն ու շաքարավազի խոնավությունը, անպատասխան է մնացել:

Մինչդեռ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սպառողական շուկայում, բացի կաթնամթերքից (20 դրամ), որևէ այլ լուրջ թանկացում չի արձանագրել: ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը մեզ հայտնեց, որ հացի, շաքարավազի, ձեթի, երշիկեղենի և այլ մթերքների գների փոփոխություն ՏՄՊՊՀ վերահսկողության տակ գտնվող գերիշխող տնտեսվարողների մոտ չկա, իսկ բենզինի գները մայիսի 18-ին նույնիսկ 10 դրամով նվազել են: Ամեն դեպքում, ըստ նրա, գազի թանկացումից հետո մթերքի գների բարձրացում կլինի, քանի որ արտադրանքի ինքնարժեքի մեջ վառելիքի ազդեցությունը գերակշռող է:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս