ԼՂՀ վարչապետ. «Ղարաբաղից դուրս սեփական կատու էլ չունեմ»

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը խոստովանում է, որ ջերմ ու ընկերական հարաբերություններ ունի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Նրանք շատ հաճախ հանդիպում են, հեռախոսազրույցներ ունենում: Հարությունյանը Սարգսյանին համարում է լավ մասնագետ և հաճախ նրանից խորհուրդներ է լսում: Ինքը խորհուրդներ չի տալիս, քանի որ վարչապետի պրոֆեսիոնալիզմին չի կասկածում: Չի կասկածում նաև այն հարցում, որ վարչապետն օֆշորում գրանցված ընկերություն չունի: «Ես շատ հաճախ եմ զրուցում  Տիգրան Սարգսյանի հետ, երեկ էլ եմ զրուցել, սակայն այս ընթացքում անգամ չեմ էլ հարցրել՝ ճի՞շտ են օֆշորի հետ կապված հրապարակումները, թե՞ ոչ: Եթե հարցնեի, նշանակում է՝ կասկածում եմ»,- ասաց ԼՂՀ վարչապետը:

Նա խոստովանում է, որ Ղարաբաղում ունի բազմաթիվ ընկերություններ, հողեր, բաժնետեր է մի շարք կազմակերպություններում և մինչ վարչապետ նշանակվելը համարվել է խոշորագույն գործարարներից մեկը և հիմա էլ զբաղվում է բիզնեսում, սիրում է արտավարությունը, սակայն այդ ամենը միայն ԼՂՀ սահմաններում է:

«Ինչ վերաբերում է օֆշորին, կասեմ, որ Ղարաբաղից դուրս անգամ սեփական կատու չունեմ: Սա իմ սկզբունքն է եղել, երբ ես գործարար էի, նույն սկզբունքը մնացել է նաև այսօր»,- ասաց Ա. Հարությունյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս