Մովսես Հակոբյան. «Ադրբեջանը հնարավորություն չունի պատերազմ վերսկսել և հաղթել»

«Զինադադարը հարաբերական է բանակի համար, խաղաղության պայմանագրի մասին խոսք լինել չի կարող: Այս պահին ոչ ակտիվ պատերազմի մեջ ենք հակառակորդի հետ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը` ավելացնելով, որ հակառակորդը ցանկացած իրավիճակում դիվերսիոն խմբերի միջոցով շարունակում է իրավիճակը լարված պահել: «Դիվերսիոն հետախուզության երկու փորձ կասեցվել է, ու հակառակորդը հետ է շպրտվել: Բացի այդ, երկու հազարով կրակոցների թիվը նվազել է»,- ասում է հրամանատարը` շեշտելով, որ դիպուկահարների գործողություններին ի  պատասխան՝ հայկական կողմը լուրջ վնասներ է հասցրել հակառակորդին:

Իրավիճակն այլ է նաև տեխնիկայի համալրման հարցում: Այժմ զինամթերքի նոր պահեստ է կառուցվում, որն, ըստ Մ. Հակոբյանի, կարդարացնի բոլոր սպասելիքներն ու իր չափերով ավելի մեծ կլինի, քան բոլոր պահեստները միասին:

«Ադրբեջանը հնարավորություն չունի պատերազմ վերսկսել և հաղթել: Մտահոգիչ է և մտածելու տեղիք է տալիս Ադրբեջանի սպառազինությունը, և այդ հարցում մենք որոշակի աշխատանքներ ենք կատարում»,- ասաց Մովսես Հակոբյանը`  ավելացնելով, որ մեր զինատեսակներն էլ են համալրվում:

Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը, ԼՂՀ ՊԲ հրամանատարն ասաց, որ վերջին շրջանոմ ադրբեջանական դիվիզիան չորս հրամանատար է փոխել, որովհետև հայկական թռիչքների մասին տեղեկանում էին Արցախի հանրային հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժներից: «Մենք անընդհատ թռնում ենք, և արգելք չկա: Օրական 280 քաղաքացիական ինքնաթիռ ենք ուղեկցում Ադրբեջան և կարող ենք բոլորն էլ խոցել, բայց մենք դա չենք անում»,- ասաց Մ. Հակոբյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031