«No Տարոն, no cry». ակցիա քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանի դիմաց այսօր ժամը 12:00-ից մեկնարկել էր մի խումբ ակտիվիստների բողոքի ակցիան, որոնք  քաղաքապետարանի նամակների բաժին ներկայացրին իրենց պահանջ-դիմումը:

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են առաջիկա հինգ օրերի ընթացքում հանրային տրանսպորտից օգտվող բոլոր քաղաքացիների համար ուղեվարձը սահմանել 50 դրամ, որպես փոխհատուցում նախորդ 6 օրերին վճարված 150 դրամի դիմաց: Նաև պահանջում են անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին: Իրենց պահանջներով դիմումը քաղաքապետարան ներկայացնելուց հետո ակտիվիստները որոշեցին նստացույց սկսել հենց քաղաքապետարանի շենքի դիմաց:

Ակցիայի մասնակիցներին հանդիպեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը. ակտիվիստները, սակայն, չցանկացան բանակցել նրա հետ՝ նշելով, որ իրենք իրենց պահանջներն արդեն դիմումի մեջ ներկայացված է: Ակցիայի ընթացքում ակտիվիստներին ջուր և ուտելիք հյուրասիրեցին Երևանի բնակիչները: Իրենց բողոքն արտահայտող երիտասարդները պարեցին Լիլի Ալենի «Fuck you» երգի հնչյունների տակ, ապա սկսեցին երգել` «No Տարոն, no cry»: Որոշ ժամանակ անց՝ քաղաքապետարանից միացվեց ոռոգման համակարգը: Ակտիվիստները, սակայն, շարունակեցին մնալ իրենց տեղերում և չլքեցին տարածքը:

Մարնարմասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս