«Տարո´ն ջան, սիրուն չես, Հենո´, հեռացի´ր». ակցիա քաղաքապետարանի դիմաց
Այս պահին մի խումբ ակտիվիստներ ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետրանի առջև: «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության մի խումբ անդամներ քաղաքապետարանին ներկայացնում են մի խումբ պահանջներ՝ մասնավորապես, հատուցել այս վնասը՝ հինգ օրվա ընթացքում հանրային տրանսպորտից օգտվող բոլոր քաղաքացիների համար ուղեվարձը սահմանելով 50 դրամ՝ որպես ավելորդ վճարված 50 դրամի փոխհատուցում, պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին: Ակտիվիստներն ունեն այլ պահանջներ ևս: Ակտիվիստները պահանջում են նաև Տարոն Մարգարյանին իջնել և հանդիպել իրենց հետ:
Որոշ ժամանակ ակտիվիստները գտնվում էին քաղաքապետարանի առջևի խոտածածկ հատվածում. ոստիկանները նրանց թույլ չէին տալիս անցնել ասֆալտապատ մաս: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ քաղաքապետարանի աշխատակազմի կողմից ստացել են բողոք այն մասին, որ ակցիայի մասնակիցները խանգարում են քաղաքապետարնի բնականոն աշխատանքը: Այնուամենայնիվ, ակցիայի մասնակիցներին հաջողվեց հասնել ասֆալտապատ տարածք և կարդալ իրենց պահանջները: Այդ պահանջներով դիմումը ակցիայի մասնակիցներն այժմ փորձում են հանձնել քաղաքապետարանին: Նրանք ցանականում են դիմումը հայտնել քազաքապետարանի կենտրոնական մուտքից: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նրանց կոչ է անում չխախտել կարգը և դիմումը հանձնել դրա համար նախատեսված պատուհանից:
Մասնակիցները դիմումով պահանջում են նաև, որ քաղաքապետը ներկայացնի իր որոշման ընդունման և կասեցման իրավական և տնտեսական հիմքերը, բացի այդ՝ չեղյալ համարի որոշումը, ոչ թե կասեցնի այն, հրապարակել վերջին հինգ տարիների համար հանրային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ֆինանսական հոսքերը, ծախսերը, եկամուտները, վճարված հարկերը: Ներկայացնել ոլորտը մասնավորեցնելուց հետո ընթացիկ և երկարաժամկետ արդյունավետության գնահատման արդյունքները, այսուհետ քաղաքապետարանը հանրային համակեցություն համար կարևոր բոլոր հարցերում որոշումներ ընդունելիս ապահովի հանրության լայն շերտերի և բոլոր շահագրգիռ կողմերի իրական ու արդյունավետ մասնակցությունը, առաջարկում են տրանսպորտի ոլորտի բարելաման համար ստեղծել պլատֆորմ, որը, բացի վերոնշյալ պահանջներից, ներառում է նաև հետևյալ երկարաժամկետ նպատակները, հանրային ուղևորափոխադրումների համակարգը ապասեփականաշնորհել և վերադարձնել հանրային սեփականությունը համայնքին, Երևան քաղաքի տարածքում համալիր ու ինտեգրված հանրային տրասնպորտային համակարգ ստեղծել (վերգետնյա ու ստորգետնյա էլեկտրատրանսպորտ, ավտոբուս և միկրոավտոբուս), այլընտրանքային փոխադրամիջոցների ներառմամբ՝ մեկ միասնական ընկերության ստեղծումով, ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ սահմանել խիստ վերահսկողության, որպեսզի նրանք մատուցեն արժանապատիվ, որակյալ , անվտանգ ու քաղաքակիրթ ծառայություններ ու այդ ընթացքում խստագույնս ապահովեն վարորդների և մյուս սպասարկող անձնակազմի արժանապատիվ աշխատանքի իրավունքն ու պայմանները, վարորդների անկախ արհմիությունների ստեղծում և հզորացում:
Տեսանյութը՝ շուտով