Բաժիններ՝

«Արմավիայի» սնանկացման գործընթացը սառեցվել է

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորների թիվը տարեցտարի ավելանում է, իսկ վերջին տասնամյակի ընթացքում կրկնապատկվել է: Նման գնահատական տվել է միջազգային օդային հաղորդակցությունների հարցերով լրատվավերլուծական anna.aero կայքը՝ միաժամանակ անդրադառնալով «Արմավիա» ավիաընկերության անհաջող գործունեությանը:

«Արմավիայի» ներկայացուցիչը 168.am-ի հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել, թե ինչպես ստացվեց, որ ուղևորների թվի ավելացման հետ մեկտեղ ընկերությունը սնանկացավ՝ միայն հիշեցնելով, որ «Արմավիան» իր խնդիրները պատճառաբանում էր 2009-2010 թթ. ուղևորների կրճատմամբ: Ընկերությունից նշեցին, որ սնանկացման գործընթացն առայժմ սառեցվել է՝ մինչև պարտքերը մարեն: Նաև ակնարկեցին, որ շուտով որոշ բանկեր կհայտարարեն, որ «Արմավիան» վճարել է իր պարտքերը:

2009-ին 2008-ի համեմատ իսկապես 3.2% անկում է գրանցվել՝ 1.45 մլն ուղևոր: Թեև «Արմավիան» պնդում է, թե 2010-ին ուղևորները պակասել են, սակայն կայքի տվյալների համաձայն՝ 2010-ին, հակառակը, դիտվել է ուղևորների թվի 11.4% ավելացում, ինչը գերազանցել է անգամ 2008 թվականի ցուցանիշը (2008-ին եղել է 1.5 մլն ուղևոր, 2010-ին՝ 1.61 մլն): 2011-ին ուևորների թիվը գրեթե նույնությամբ պահպանվել է՝ 1.60 մլն, իսկ 2012-ին աճել է 5.7%-ով՝ հասնելով 1.69 մլն:

Ի դեպ, նույն կայքի համաձայն, «Արմավիայի» դուրս գալուց  հայկական ավիացիոն շուկայի առաջատարը հետո թռիչքների հաճախականությամբ «Սիբիր» ավիաուղիներն է (մոտ 17%), ապա «Աէրոֆլոտը» (15%), «Տրանսաէրո Էյրլայնսը» (մոտ 7.6%), «Դոն Ավիան» (6.5%): Օդանավակայանը 1 տարի առաջվա համեմատ կորցրել է շաբաթական թռիչքների հաճախականությունների միայն 16%-ը, ավելացել են նոր 9 ավիաընկերություններ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս