Բաժիններ՝

ԵՊՀ-ի Mass media գիտակրթական կենտրոնը և Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում են ընդունելություն

Հայաստանի հանրային հեռուստառադիոխորհուրդը համագործակցության առաջարկով դիմել էր Երևանի պետական համալսարան` համատեղ կրթական ծրագիր իրականացնելու առաջարկով, ինչին դրական արձագանքեց ԵՊՀ ղեկավարությունը: Արդյունքում՝ համատեղ կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Երևանի պետական համալսարանում հունիսին ստեղծվեց Mass media գիտակրթական կենտրոնը, որը և իրավունք ունի իրականացնել կրթական ծրագիրը: Այսպիսով, այս տարի ԵՊՀ-ի Mass media գիտակրթական կենտրոնը և Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում են ընդունելություն մագիտրոսական ծրագրերով: Այս մասին 168.am-ին ասաց ԵՊՀ-ի Mass media գիտակրթական կենտրոնի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Մարտիրոսյանը` նշելով, որ ըստ այդմ կկատարվի ընդունելություն մագիստրոսական հետևյալ ծրագրերով`

1. Հաղորդավարական գործ,

2. Օպերատորական գործ,

3. Ռեժիսուրա,

Կարդացեք նաև

4. Կառավարում (պրոդյուսինգ, գովազդային մենեջմենթ):

Ա. Մարտիրոսյանի խոսքով` դասընթացները կանցկացվեն Հայաստանի հանրային ռադիոյի շենքում, որտեղ այժմ վերանորոգման և վերազինման աշխատանքներ են կատարվում: «Տարածքի, սարքավորումների և այլ հարցերով զբաղվում է Հանրային հեռուստառադիոխորհուրդը, իսկ կրթական ծրագրերով`ԵՊՀ-ն»,- ասաց Ա. Մարտիրոսյանը` նշելով, որ ուսանողները հնարավորություն կունենան անմիջականորեն մասնակցելու հեռուստաարտադրության գործընթացին, և պարբերաբար վարպետության դասեր կանցկացնեն ոլորտի առաջատար մասնագետներ արտերկրից:

Ա. Մարտիրոսյանը նշեց նաև, որ սա ԵՊՀ-ի պատմության մեջ նորություն չէ, նման կենտրոններ և մագիտրոսական տարբեր ծրագրեր կան համալսարանում: Ա. Մարտիրոսյանը նշեց նաև, որ այս ծրագրով աշխատող լավագույն շրջանավարտները աշխատանքի կանցնեն Հանրային հեռուստաընկերությունում, իհարկե, միայն իրենց ցանկությամբ, քանի որ հետագա աշխատանքի ընտրության գործում ծրագրի շրջանավարտներն ազատ են լինելու:

«Կարծում եմ՝ այստեղ հեռուստաընկերությունները կկարողանան գտնել իրենց համար որակյալ կադրեր նեղ մասնագիտացումներով, իհարկե, այդ ամենի համար հաշվի կառնվի նաև պահանջարկը»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031