Բաժիններ՝

Նարեկացու բացառիկ ձեռագիրը Հայաստանում է

PanARMENIAN.Net -ի փոխանցմամբ` eBay առցանց աճուրդում վաճառքի հանված Նարեկացու բացառիկ ձեռագիրը դեռևս Մատենադարանում չէ, բայց արդեն Հայաստանում է: «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանը կայքին ասել է, որ սպասում են ձեռագիրը գնած Comedy Club Production ընկերության գլխավոր սեփականատեր Արթուր Ջանիբեկյանի ներկայացուցիչներին, ովքեր էլ այն պաշտոնապես կհանձնեն Մատենադարանին, բայց կոնկրետ օր դեռ նշանակված չէ:

Հիշեցնենք, որ Արթուր Ջանիբեկյանը` տեղեկանալով, որ eBay առցանց աճուրդում վաճառքի է դրվել Նարեկացու բացառիկ ձեռագիրը, օգոստոսի 25-ին պայմանավորվել աճուրդը դադարեցնելու մասին և գնել է այն:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ.

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս