
HTC One-ը կարող է թողարկվել որկյա պատյանով

HTC One սմարթֆոնը կարող է թողարկվել ոսկյա պատյանով: Ճիշտ է` դեռևս այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել, սակայն մամուլում հայտվել են լուսանկարներ, որոնց համաձայն` սարքի պատյանը ստեղծված է հենց ոսկու գույնով: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Հավելյալ տեղեկություններ սարքի մասին չի հաղորդվում: Ի սկզբանե նշյալ մոդելը թողարկվում էր երկու գույնով` սև և արծաթագույն: Որոշ ժամանակ անց շուկայում հայտնվեց կարմիր և կապույտ գույնի HTC One: