
Ինչպես 1-ը դարձնել 100

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մեկն է այն փոքրաթիվ քաղաքական գործիչներից, որ հրապարակայնորեն հայտարարում է, որ Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումը Հայաստանին կանգնեցնելու է ինքնիշխանության կորստի փաստի առաջ: Արամ Սարգսյանը այդ վտանգը կանխելու համար քաղաքական քննարկում է սկսել այն քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ունեն միևնույն մտահոգությունը և պատրաստ են պայքարել հանուն իշխանափոխության: Արամ Սարգսյանը գիտի, որ հայ հասարակության մեծ մասը կողմ է ռուսական կողմնորոշանը, բայց գտնում է, որ եթե անգամ հասարակության 1 տոկոսն էլ դեմ է դրան, ապա իր խնդիրը պետք է լինի այդ մեկ տոկոսը դարձնել 100 տոկոս:
Արամ Սարգսյանի հետ հարցազրույցը կարդացեք «168 ԺԱՄ» թերթի այսօրվա համարում: