32 այց Մոսկվա

«Հայկական Ժամանակը» գրում է. «Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության վարած վիճակագրության, Սերժ Սարգսյանը 2008թ. ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո աշխատանքային և պաշտոնական 32 այց է կատարել ՌԴ մայրաքաղաք Մոսկվա։ Եթե գումարենք այդ ընթացքում նրա կատարած բոլոր այցերը եվրոպական երկրներ, ԱՄՆ, Չինաստան և հարևան Վրաստան և Իրան, ապա դա չի կազմի նրա Մոսկվա կատարած այցերի նույնիսկ կեսը։ Ակնհայտ է, որ իր պաշտոնավարության 5,5 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը Սոսկվա մեկնել է` կարծես աշխատանքի։ Երևի այդ հաճախականությամբ նույնիսկ Ռուսաստանի գուբերնատորները չեն լինում Ռուսաստանի մայրաքաղաքում։ Այս ֆոնին պետք է բնական համարել, որ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը օրեր առաջ խոսելով այն մասին, որ Հայաստանը և Ռուսաստանը չունեն ընդհանուր սահմաններ, ինչը խոչընդոտում է ՀՀ-ի անդամակցությունը Մաքսային միությանը, լ Հայաստանը նույնացրել է ՌԴ մարզերից մեկի` Կալինինգրադի հետ, հիմնավորելու համար, թե թնդհանուր սահման չունենալը պրոբլեմ չէ։»։

Կարդացեք ՀԺ-ի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս