Բաժիններ՝

Լոռիում հրդեհավտանգ իրավիճակ է. Փրկարարները զգոնության կոչ են անում (լուսանկարներ)

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով Լոռու մարզի անտառներում և չոր խոտածածակ տարածքներում ստեղծվել է խիստ հրդեհավտանգ իրավիճակ: «Հայ Անտառ» ՊՈԱԿ-ն ու Լոռու մարզային փրկարարական վարչությունը բնակչությանը զգոնության կոչ են անում: Այս տարի փրկարարական վարչության դիսպետչերական կետում ստացվել են անտառային և չոր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ ավելի քան 35 ահազանգ, որից միայն 10-ը գրանցվել է վերջին 10 օրվա ընթացքում:

Նշված 10 դեպքից երեքը բռնկվել է անտառում, մյուս 7-ը՝ չոր խոտածածկ տարածքներում: Լոռու մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, ՓԾ փոխգնդապետ Արթուր Չատինյանը լրագրողների հետ զրույցում խոսելով ստեղծված իրավիճակից, հայտնել է, որ մարզում թերևս շոգն այնքան ուժգին չի լինում, որ ինքնաբռնկում տեղի ունենա. «Այսինքն տվյալ պարագայում գործում է մարդկային գործոնը, լինի դա մտածված կամ ոչ մտածված»:

Վարչությունում ազգաբնակչությանը հորդորում են հիշել նախորդ տարվա՝ 2012թ, դառը փորձը, երբ 271  հրդեհի դեպք գրանցվեց, ինչի արդյունքում այրվեց շուրջ 1283 հեկտար տարածք: Նշված կառույցները խոստանում են՝ անտառը հրկիզողները անպայման պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ:

hrdeh11

Կարդացեք նաև

hrdeh07

hrdeh03

hrdeh05

hrdeh06

hrdeh08

hrdeh09

hrdeh02

hrdeh

hrdeh10

Լուսանկարները՝ հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս