Շտեֆան Ֆյուլե․ «Իսկ ես ո՞վ եմ, որ դա հարցականի տակ դնեմ․․․»
Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն օրերս ԱԳ լիագումար նիստի ընթացքում՝ Ռուսաստանի կողմից Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ գործադրված ճնշման վերաբերյալ քննարկումներում իր խոսքում նշել էր՝ «լուրջ ճնշումներ են գործադրվում մեր որոշ գործընկերների նկատմամբ»: Այսօր Aravot.am-ը այսօր Երևանում գտնվող հանձնակատարին հիշեցրել է նրա վերոնշյալ գնահատականը` նշելով, որ բոլորը դահլիճում, թերեւս գիտակցում են, թե որ երկրի մասին է խոսքը, որը «ճնշումներ է կիրառում», եւ Շտեֆան Ֆյուլեին հարցրել է` եթե, այնուամենայնիվ, Հայաստանը նոյեմբերին չնախաստորագրի ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, դա չի՞ նշանակի արդյոք, որ այն ճնշումները, որոնց մասին երկու օր առաջ խոսել է ինքը, եւ այն երկիրը, որ գործադրել է այդ ճնշումները՝ կհասնի իր ծրագրած արդյունքին:
Ֆյուլեն ուշագրավ պատասխան է տվելց. «Հայաստանում իմ գործընկերները այստեղ հավաստիացրեցին, որ որեւէ ճնշում չի եղել Հայաստանի նկատմամբ՝ կայացնելու այդ ընտրությունը․․․ Իսկ ես ո՞վ եմ, որ դա հարցականի տակ դնեմ։ Միեւնույն ժամանակ մեր քննարկումներում ընդամենը երկու օր առաջ մեր խորհրդարանում, մեր գործընկերներից ոմանք բողոքեցին, որ ավելանում են ճնշումները տարբեր ձեւերով: Բայց արժե նշեմ մի բան, որը, ըստ երեւույթին, կրկնելու ու էլի կրկնելու կարիք ունի. Ասոցացման համաձայնագիրը՝ որպես գաղափար, դրված է եղել մեր գործընկերների առջեւ նախքան Եվրասիական միության, Մաքսային միության գաղափարը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: