Պարող շատրվաններ` ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողի մտահղացմամբ (տեսանյութ)
ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Էդուարդ Մելիքյանը «ԴիջիԹեք Էքսպո 2013» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել էր իր հեղինակած «Պարող շատրվաններ» նախագիծը: Մտահղացումը նա իրականացրել էր «National Instruments» ընկերության ինժեներների հետ համատեղ ջանքերով:
168.am-ի հետ զրույցում Է.Մելիքյանն ասաց, որ «National Instruments» ընկերության ինժեներների հետ մոտ 1 ամսում կարողացել են մտահղացումը կյանքի կոչել: «Փորձել ենք ցանկացած կամայական երգի տակ ստանալ ռիթմիկ ինչ-որ ջրային շարժումներ»,- ասաց նա` նշելով, թե այն կարծես Հանրապետության հրապարակի շատրվանների ավելի փոքր նմանակումը լինի:
Հեղինակի խոսքով`ծրագիրն ինքնին շատ պարզ է, սակայն բարդ է եղել դրա ամբողջ իրականացումն ու փորձարկումը, որովհետև ամեն երգի տակ չէ, որ այն նորմալ կարող է աշխատել:
Է. Մելիքյանի խոսքով` ծրագիրը դժվար վաճառվի, սակայն, ընդհանուր սարքը գուցե վաճառվի:
Ի դեպ, արդեն ցուցահանդեսի ժամանակ Պոլիտեխնիկի ռեկտորը նրանից հետաքրքրվել, թե արդյոք կարո՞ղ է նա այդ շատրվանի մեծ տարբերակը պատրաստել բուհի համար:
«Պարող շատրվաններ»-ի մասին մանրամասները` տեսանյութում: