Բաժիններ՝

Մեկնարկել է «Վերարտադրողական բժշկության դերը ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում» գիտաժողովը (ֆոտոշարք)

Փոքրաթիվ ազգաբնակչություն ունեցող պետությունների համար չափազանց կարևոր են ծնելիության խրախուսման և աճի ապահովման խնդիրները։ Եվրախորհրդարանի 2008 թվականի հռչակագրում Եվրոպայում ժողովրդագրական ճգնաժամի պատճառներից մեկը համարվում է անպտղությունը, իսկ վերարտադրողական առողջության զարգացումը` ժողովրդագրական ճգնաժամի հաղթահարման միջոցներից մեկը։

Հենց այս խնդիրների լուծմանը, ինչպես նաև անպտղության բուժման նպատակով օժանդակ տեխնոլոգիաների և ժամանակակից դեղամիջոցների կիրառմանն է նվիրված այսօր մեկնարկած «Վերարտադրողական բժշկության դերը ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործում» գիտաժողովը` միջազգային առաջատար մասնագետների մասնակցությամբ։

Rita Sargsyan (7)

Rita Sargsyan (33)

Կարդացեք նաև

Rita Sargsyan (26)

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո ստեղծված «Արագիլ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ ժամանակակից թանկարժեք բուժումը հասանելի է դառնում անապահով ընտանիքների համար։

Rita Sargsyan (34)

Rita Sargsyan (14)

Rita Sargsyan (21)

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը նշեց.

«Ինչպես գիտեք, վերարտադրողական առողջությունն ընդունված է համարել մարդկության զարգացման ամենակարևոր ոլորտներից մեկը, որը բնորոշում է ոչ միայն բնակչության որոշակի հատվածի առողջությունը, այլև մարդկանց բարեկեցությունը,  ծնելիությունն ու   բնական աճը: Ահա թե ինչու Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակաբար ջանքեր է գործադրում վերարտադրողական առողջության ոլորտում բուժօգնության բարելավման, որակի ու մատչելիության բարձրացման ուղղությամբ։

Rita Sargsyan (2)

Rita Sargsyan (30)

2014թ. Հունվարի 1-ից սոցիալապես առավել խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների զույգերին  անպտղության դեպքում օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը կերաշխավորվի պետության կողմից։ Սա դեռևս սկիզբն է, և պետությունը նախատեսում է կարևոր այս ծրագրերը  տարեցտարի ընդլայնել»։

Լուսանկարները՝ Սերժ Դավիդովի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս