
Ծառուկյան-Բաղդասարյան կոնֆլիկտը «փակվա՞ծ է»

«Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը, որպես քաղաքական թիմի ղեկավարներ, բնականաբար համագործակցել են և համագործակցելու են, աշխատելու են միմյան հետ»,- այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով ԲՀԿ և ՕԵԿ առաջնորդների միջև տեղի ունեցած հայտնի միջադեպին: Նա նաև հորդորեց՝ այլևս չանդրադառնալ այս թեմային՝ հավաստիացնելով, որ «կոնֆլիկտի փակված է»։ «Ես այդ հարցին չեմ պատասխանելու, քանի որ չկա գրեթե մի անկյուն որ պարզաբանված չլինի, այդ հարցը փակված է»,-ասաց նա։