Կարեն Ճշմարիտյանը նախարա՞ր

Իշխանական ու մերձիշխանական շրջանակներում շարունակում են նոր կառավարության անդամների հնարավոր թեկնածուների քննարկումները: Մասնավորապես, խոսվում է, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կարող է զբաղեցնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արդյունաբերության և առևտրի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը: 168.am-ի աղբյուրների համաձայն, կառավարությանը հրաժեշտ կտա Սպորտի և Երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը: Թե ով կփոխարինի նրան, դեռևս վերջնականապես որոշված չէ: Չի բացառվում, սակայն, այդ պաշտոնն արդեն զբաղեցրած ու զբաղեցնելուց առաջ ԲՀԿ-ից դուրս եկած Հրաչյա Ռոստոմյանի վերանշանակումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930