Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանը կմերժի ԲՀԿ-ին` առաջին իսկ նիստում

Հայաստանի Հանրապետության Ազգային ԲՀԿ-ական պատգամավորներ Լյովա Խաչատրյանը, Աբրահամ Մանուկյանը, Արմեն Ավետիսյանը, Գրիգոր Գրիգորյանը, Միքայել Մելքումյանը, Էլինար Վարդանյանը և Մարտուն Գրիգորյանը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել էին «Հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ։

ԲՀԿ-ականները առաջարկում են վերանայել ՀԴՄ-ների կիրառման և ՀԴՄ-ների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքերի համար «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության մոտեցումները, ինչպես նաև շեշտակիորեն նվազեցնել նշյալ հոդվածով սահմանված պատասխանատվության չափերը:
Նախագծի հիմնավորման համաձայն, նախագծի նպատակը համեմատաբար ավելի ցածր տնտեսական ակտիվության մակարդակ ունեցող գյուղերում գործունեություն իրականացնող փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար բարենպաստ պայմանների ստեղծումն է:
Կառավարությունը մի շարք հիմնավորումներով բացասական եզրակացություն է տվել նախագծին։ Սակայն այդ նախագիծը դեռ պետք է հաստատվի ՀՀ կառավարության՝ ապրիլի 17-ին կայանալիք նիստում։
Այս «պատմության» մեջ ուշագրավն այն է, որ օրենքի նախագիծը 2014 թվականի մարտի 26-ին վարչապետ Տիգրան Սարգսյանին է ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Իսկ ապրիլի 17-ին նախագծի կառավարության եզրակացությանը հավանություն կտա նույն Հովիկ Աբրահամյանը՝ արդեն վարչապետի կարգավիճակով։ Փաստորեն, Հովիկ Աբրահամյանն ավելի շուտ հասավ կառավարության նիստերի դահլիճ, քան նրա կողմից ուղարկված նամակը։

AJ-varchapet

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս