ԲՀԿ-ն առայժմ ասելիք չունի

Ինչպե՞ս է «Բարգավաճ Հայաստանը» վերաբերում Հովիկ Աբրահամյանին` որպես ՀՀ նոր վարչապետ: Ի պատասխան մեր այս հարցադրմանը` ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Հայտնի է, որ ես սահմանափակվել եմ այն հայտարարությամբ, որը օրեր առաջ տարածեցի: Որևէ այլ ասելիք այս պահի դրությամբ չկա»:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ԲՀԿ-ն արդեն ունի՞ դիրքորոշում, թե ինչպես է Ազգային ժողովում քվեարկելու նոր կառավարության ծրագրին, ինչին արձագանքելով` ԲՀԿ մամուլի խոսնակն ասաց. «Բայց ինչպե՞ս կարող ենք ունենալ դիրքորոշում, եթե ծրագիրը դեռ չի ներկայացվել»:

Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանը ապրիլի 13-ին տարածված հաղորդագրության   մեջ անդրադարձել էր նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը, և հայտարարել, որ կոալիցիոն կառավարությանը մաս կազմելու հարց ԲՀԿ-ի օրակարգում չկա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930