Բաժիններ՝

Վաշխառուների խումբը խարդախությամբ բազմաթիվ ընտանիքների անօթևան է դարձրել

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության Նախագահ  Ս.Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության Գլխավոր Դատախազ`Գ.Կոստանյանին,   Հայաստանի Հանրապետության ոստիկանապետՎ.Գասպարյանին

Հարգելի Պետական Այրեր.

Մի խումբ ՀՀ քաղաքացիներս այլևս չունենալով որևէ հույս իրապահ համակարգի նկատմամբ, դիմում ենք Ձեզ և խնդրում Ձեր լիազորությունների սահմանում վերականգնել մեր խախտված իրավունքները:

Շուրջ հինգ տարի է ինչ մամուլով, հեռուստատեսությամբ և համացանցով բարձրաձայնվել է վաշխառուներ`Հովհաննես Երիցյանի, Արտավազդ Այվազյանի և նրա ընտանիքի կողմից հանցավոր ճանապարհով `բարձր տոկոսներով, մեզ գումարներ տրամադրելու և վաշխառությամբ մեզ ծանր կացության մեջ գցելու միջոցով, խարդախությամբ մեր անշարժ գույքերին տիրանալու փաստերի մասին:

Կարդացեք նաև

Որպես վերոնշյալի ապացույց ստորև ներկայացնում ենք վերոնշյալ անձանց կողմից վաշխառությամբ զբաղվելու փաստերի մասով մամուլում տպագրված նյութերի և այդ փաստերի հետ կապված հարուցված քրեական գործերի ցանկը.

1. 13.10.2012թ-ին վաշխառու`Նորիկ Այվազյանների ընտանեկան կլանից, իդեմս աղջկա` Լուսինե Այվազյանի և փեսայի`Արմենակ Դալիբալթյանի կողմից տուժած`Ներսես Պողոսյանի մասով «Առավոտ» թերթում հրապարակլվել է «Չկարողանալով տոկոսներ վճարել`վաճառել է տունը և հողամասը» հոդվածը:

2. 17.03.2013թ-ին «Հայկական ժամանակ» թերթում լույս է տեսել հոդված «Նորաշեն 2007 չբացահայտված գաղտնիքներ» վերնագրով, որտեղ նշվել է Հովհաննես Երիցյանի կողմից վաշխառությամբ զբաղվելու փաստի մասին:

3. 2014թ. հունվարին վաշխառու`Հովհաննես Երիցյանի կողմից տուժած`Գայանե Թումասյանի մասով «Հրապարակ» թերթում հրապարակվել է «Մեր օրերի Կորեյկոն» հոդվածը:

4. 23.01.2014թ-ին վաշխառու` Հովհաննես Երիցյանի կողմից տուժած`Գայանե Թումասյանի մասով «168 Ժամ» թերթում «Օգնեք վերադարձնենք մեր տունը» հոդվածը:

5. 27.02.2014թ-ին վաշխառուներ`Արտավազդ Այվազյանի և Հովհաննես Երիցյանի կողմից տուժածներ`Զինա և Կարինե Մելիքյանների մասով «168 Ժամ» թերթում տպագրված «Բաց նամակ ՀՀ Նախագահին» հոդվածը:

6. 09.04.2014 թ «Տուժողները դիմել են Առավոտին» հոդվածում ներկայացրել ենք Հովհաննես Երիցյանի և նրա հանցակից Արտավազդ Այվազյանի խարդախ գործելակերպի մասին։

Վերոնշյալ անձանց կողմից վաշխառությամբ հափշտակած գումարների և անշարժ գույքերի փաստերի մասին վերջին անգամ ցուցադրվել է հեռուստատեսությամբ 23.03.2014թ-ին «Արմենիա» հեռուստաալիքի «Սուր Անկյուն» հաղորդաշարով:

Նշենք ավելին`16.09.2011թ-ին Նարինե Ժորայի Հակոբյանը դիմում է ներկայացրել ՀՀ Գլխավոր Դատախազին, որում նշել է, որ Արտավազդ Նորիկի Այվազյանը և Վազգեն Կառլենի Հարությունյանի վաշխառության գործունեության արդյունքում ինքը հայտնվել է ծանր կացության մեջ։

Այժմ ներկայացնենք վերոնշյալ փաստերի հիման վրա հարուցված քրեական գործերի շարքը.

17.01.2012թ. Նարինե Հակոբյանի հաղորդման հիման վրա Արտավազդ Այվազյանի կողմից վաշխառությամբ զբաղվելու փաստի առթիվ ՀՀ Ոստիկանության Երևանի Կենտրոնի քննչական բաժնում ՀՀ քր. օրենսգրքի 213 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ,որը մի քանի ամիս անց`17.08.2012թ-ին կարճվել է:

Նույն ճակատագրին է արժանացել վաշխառու Նորիկ Այվազյանի ընտանեկան կլանից տուժած Ներսես Պողոսյանի հաղորդման հիման վրա թիվ 14101512 քրեկան գործի ճակատագիրը,որը ներկայացնում ենք ստորև.

-25.01.2012թ. ՀՀ քրեական օրենսգրքի 213հ-ի 1-ին մասի հատկանիշներով Ներսես Պողոսյանի հաղորդման հիման վրա Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է թիվ 14101512 քրեկան գործը:
-27.07.2012թ. Արաբկիրի քննչական բածնի քննիչ Ա.Արամյանի կողմից կայացվել է որոշում,թիվ 14101512 քր. գործով Ներսես Պողոսյանին ճանաչել տուժող:
-10.09.2012թ. թիվ ԵԱՔԴ/0152/06/12 գործով դատարանը բավարարել է քննիչի
միջնորդությունը և Ն.Այվազյանի փես`թիվ 14101512 քրեական գործով մեղադրյալ`Արմենակ Կարապետի Դալիբալթյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը:
– 27.09.2012թ. ժամը 23:00-ին «Բագրատաշենի» սահմանային անցակետում բերման է ենթարկվել,սակայն նրա նկատմամբ դատարանի կողմից խափանման միջոց կալանք կիրառելու որոշումը,քննիչի կողմից փոփոխվել է և որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, որը Հայաստանում նման դեպքերում, կարելի է ասել երբևիցե չի կիրառվել:
-28.09.2012թ. թիվ 14101512 քր. գործով բավարար ապացույցներ ձեռք բերելու հիմքով, ՀՀ քրեական օրենսգրքի 213հ-ի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով Արմենակ Դալիբալթյանին մեղադրանք է առաջադրել:

– 25.11.2012թ. քննիչը այս անգամ արդեն այլ կերպ ներկայացնելով և հիմնավորելով քր. գործում առկա նույն ապացույցները և դրանց վրա հիմնված իր դիրքորոշումը, Արմենակ Դալիբալթյանի արարքը այս անգամ որակելով այլ կերպ, հանցակազմի բացակայության հիմքով դադարեցրել է նրա նկատմամբ հետապնդումը և կարճել ՀՀ քր. օր-ի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցված քր. գործի վարույթը:

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա,որ 2012թ-ի հունվար ամսին Արտավազտ Այվազյանի և նրա ընտանիքի անդամների կողմից իրականացված վաշխառության փաստերի առթիվ Երևան քաղաքի, թե Կենտրոնի և թե Արաբկիր քննչական բաժիններում, ՀՀ քրեական օրենսգրքի 213 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերով հաստատվել են Այվազյանների ընտանիքի կողմից վաշխառությամբ զբաղվելու փաստը:

Կարևոր ենք համարում նշել նաև այն փաստը,որ վաշխառուների այս թնջուկը միշտ եղել է պաշտպանված և գործել է շատ կազմակերպված:

Ուշադրության է արժանի նրանցից յուրաքանչյուրի դերը վաշխառության այս բազմաթիվ
գործերի մեջ:

Այսպես`դատական մի քաղ. գործով Արտավազդ Այվազյանը,որպես փաստաբան հանդես է գալիս հայցվոր` Հովհաննես Երիցյանի վաշխառությամբ գոյացած պարտքերի պաշտպանությամբ,իսկ մեկ այլ քաղ. գործով`Արտավազդ Այվազյանը, Հովհաննես Երիցյանից

շինծու առուծախի պայմանագրով տիրանալով քաղաքացի Կարինե Մելիքյանի. սեփականություն հանդիսացող անշարժ գույքին և արհեստական ճանապարհով ապահովելով իր «բարեխիղճ ձեռք բերողի» կարգավիճակը, ոչ միայն վտարել է քաղ. Կարինե, Զինա, Թամարա Մելիքյաններին, Զինաիդա Գյոզալյանին իրենց միակ կացարանից, այլ նաև որպեսզի ապահովի իր ենթադրյալ իրավունքների խախտմամն հանգամանքը, ձևական դատի է տալիս Հովհաննես Երիցյանին։

Հարց է առաջանում, ինչպե՞ս կարող է նույն անձը մի քաղ. գործով, որպես փաստաբան պաշտպանել քաղաքացու, որի դեմ մեկ այլ քաղ. գործով հայց է ներկայացրել դատարան:

Եզրակացությունը սույն փաստով թողնում ենք Ձեզ:

Նշենք, որ այս պահին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի Նոր Նորքի քննչական բաժնում Գայանե Թումասյանի բողոքի հիման վրա, Հովհաննես Երիցյանի սանիկ Վահե Վարդանյանի կողմից, կեղծ փաստաթղերի օգտագործման միջոցով գործարքի կնքման և վերջինիս սեփականությանը տիրանալու առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշենք նաև, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի վարչության Կենտրոնի քննչական բաժնում վաշխառության հատկանիշներով ՀՀ քր օր –ի 213 հ 1 մասով քրեկան գործ է հարուցվել նաև Հովհաննես Երիցյանի փաստաբան՝ Արտավազդ Այվազյանի նկատմամբ, որը Հովհաննես Երիցյանի և Վահե Վարդանյանի հետ` նույն խարդախ-վաշխառուական սխեմայի գործադրմամբ, մասնaկացել է մեկ այլ տուժողի՝ Կարինե Մելիքյանի սեփականության հափշտակմանը։
Այսպիսով, ամբողջացնելով մեր Բաց Նամակը, նշենք այս թնջուկի ղեկավար դեմքերին,դրանք են`վաշխառությամբ գումարներ տրամադրող`Հովհաննես Երիցյան և Նորիկ Այվազյան:

Նշեք նաև այդ գումարները գործի մեջ են դնող անձանց,դրանք են` Նորիկ Այվազյանի չաշխատող աղջկը`Լուսինե Այվազյանը, չաշխատող փեսան`Արմենակ Դալիբալթյանը և որդին` Արտավազդ Այվազյանը,ինչպես նաև Հովհանես Երիցյանի սանիկ, միջնորդ՝ Վահե Վարդանյանը, բրոկեր-միջնորդ Արտակ Մարտիրոսյանը, «Կոնվերս» բանկի աշխատակից Վարդան Գինոսյանը և այլոք։

Նրանք ունենք նաև իրավական դաշտում պաշտպանական կողմը ապահովող փաստաբան, հանձինս`Արտավազդ Այվազյանի:

Իսկ նրանց «բիզնեսին» պաշտպանկրիշ» է հանդիսանում Նորիկ Այվազյան, որը իր ԵՊՀի իրավաբանական ֆակուլտետի բազմամյա տարիների արդյունքում ձեռք բերած նախկին ուսանող, ներկայիս պաշտոնյա մտերիմների միջոցով, կարողանում է զրոյացնել յուրաքանչյուր հիմնավոր մեղադրանք, որը ուղղված է իր բիզնեսի`վաշխառության զարգացմանը և ունենք հիմնավոր մտավախություն որ այս քրեակն գործերն էլ կարժանանան նախկինում ձևականորեն հարուցված և կարճված գործերի ճակատագրին և անպատիժ կմնա այս հանցախումբը։

Այժմ Ձեզ ներկայացնելով վերոնշյալ անձանց կողմից 2006-ից մինչ օրս կատարած վաշխառության և դրա միջոցով`խարդախությամբ, մեզանից առանձնապես խոշոր չափերի տոկոսագումարներ ստանալու և կեղծ առուվաճառքների միջոցով մեր սեփականություն հանդիսացող անշարժ գույքերին տիրանալու սեղմ պատմությունը, որոնց գրավոր ապացույցները պատրաստ ենք ներկայացնել ցանկացած պահի:

Հարգելի պարոն` Նախագահ, պարոն`Ոստիկանապեստ և պարոն`Գլխավոր Դատախազ.

Համոզված ենք, Դուք, որ ի պաշտոնե ՀՀ Սահմանադրությամբ կոչված եք պաշտպանելու մեր`ՀՀ քաղաքացիներիս իրավունքերը և ազատությունները, թույլ չեք տա վաշխառուներ` Հովհաննես Երիցյանին և Այվազյանների ընտանեկան կլանին, որոնք իրենց հանցավոր գործունեությամբ ոչ միայն վնաս են հասցնում մի կողմից մեր երկրի տնտեսական հարաբերություններին, խախտում նրա տնտեսության ոլորտի իրավակարգը, վնասում տնտեսական շրջանառության առանձին մասնակիցների, հասարակության, պետության տնտեսական շահերը այլ նաև նպաստում այլ`առավել վտանգավոր հանցագործությունների կատարմանը և քաղաքացիների համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում, կեղծ առուվաճառքների միջոցով`խարդախությամբ, գույքային վնաս են պատճառում տնտեսավարող սուբյեկտներին և առանձին քաղաքացիներիս, համոզված ենք, որ մեր այս բողոքի կոչը չի մնա անհետևանք և վաշխառուները օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության և իրենց արժանի պատիժը կստանան,այլ ոչ թե քննչական մարմինների կողմից ընդունված ձևական որոշումներով կխուսափեն պատասխանատվությունից և կվայելեն իրենց հափշտակած ավարը:

Հարգանքներով`

  1. 1.  Գայանե Թումասյան
  2. 2.  Կարինե Մելիքյան
  3. 3. Ներսես Պողոսյան
  4. 4.  Հակոբ Պողոսյան
  5. 5. Նարինե Հակոբյան
  6. 6.  Զինա Մելիքյան
  7. 7.  Թամարա Մելիքյան
  8. 8.  Զինաիդա Գյոզալյան

Քաղաքացիների բողոքի ձայնին են միանում նաև`

  1. 1.  «Մարդ և Օրենք» իրավաբանական ծառայություն տրամադրող ընկերությունը,հանձինս նրա տնօրեն, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան`Մկրտիչ Դավթյանը:
  2. 2. «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ` Մ.Պողոսյանը:
  3. 3.  ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան`Գեղամ Սիմոնյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս