Երկրորդ նախագահը չի համագործակցում քառյակի հետ. Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ. news.am
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերի միջեւ համագործակցություն չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Քոչարյան-քառյակ համագործակցություն հնարավո՞ր է, թե՞ ոչ:
«…Մեր եւ քառյակի միջեւ համագործակցություն չկա, եթե այդպիսին չհամարենք քննադատական վերաբերմունքը իշխանության կողմից վարվող քաղաքականությանը տարբեր ուղղություններով: Հնարավո՞ր է արդյոք համագործակցությունը ընդդիմության հետ ինչ-որ ձեւաչափով ապագայում, ասել չեմ կարող, որովհետեւ չգիտեմ»,- ասել է նա:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: