Մոծակի խայթոց. Պատճառներն ու պաշտպանիչ միջոցները

Մարդը վաղուց ի վեր նկատել է, որ մոծակները ոմանց խայթում են անխնա ձևով, իսկ ոմանց` շրջանցում։ Այս երևույթի էությունը դեռևս չի բացահայտվել։

  • Մոծակների ուշադրությունը գրավող և կանչող հանգամանքներից են քրտինքի հոտը և խոնավությունը։ Քրտինքը պարունակում է կաթնաթթու, որի չափը կախված է անհատի օրգանիզմի առանձնահատկությունից։
  • Մոծակներին ձգում է մազերի խնամքի համար նախատեսված բալզամի, սրտի հիվանդությունների բուժման համար նախատեսված դեղերի հոտը։

Միջատը «ճանաչում» և խայթում է նրանց, ում արյան մեջ բարձր է B խմբի վիտամինների բաղադրությունը։

  • Հետաքրքիր է, որ մոծակն անտարբեր է այն մարդկանց հանդեպ, ովքեր խմում են խոլեստերինն իջեցնող դեղեր, ինչ-որ պատճառով համեմատաբար քիչ է խայթում 50-ն անց մարդկանց, հաճույքով է «նստում» երկնագույն հագուստի վրա և համեմատաբար քիչ է սիրում դեղին գույնը։
  • Նույնը կարելի է ասել այլ արյունախում միջատների վերաբերյալ։
  • Խայթելու պահին այդ միջատները ներարկում են նյութեր, որոնք իջեցնում են արյան մակարդելիությունը, ինչի հետևանքով որոշ ժամանակ անց առաջանում է քոր, տեղային բորբոքում, այտուց, իսկ որոշ դեպքերում` նյարդային վիճակ, ախորժակի անկում, անքնություն, մարմնի ջերմ և նույնիսկ ծանր թունավորում։

Խորհուրդներ

Խայթոցների դեմ միջոցներ կիրառողը պետք է հաշվի առնի որոշ հանգամանքներ.

Կարդացեք նաև

  • Ավելի երկարատև է քսուքների ազդեցության ժամանակը, որը նվազում է շոգ եղանակին և ֆիզիկական աշխատանք կատարելու դեպքում։
  • Պարտադիր չէ պաշտպանիչ միջոցով մշակել մաշկը, այն կարելի է քսել լաթի վրա և ամրացնել գլխարկի տակից։
  • Որպեսզի վանեք միջատներին տան մոտակայքից, դռան պատուհանների և այլ տեղերում կախեք թանթրվենու, օշինդրի, տարկավանի, հազարատերևուկի, իշառվույտի, թխենու ճյուղերը (տե՛ս «168 Ժամ»)։ Վանող հատկություն ունեն խեժի, կանիֆոլի և կամֆորայի գոլորշիները։
  • Մեկ-երկու ժամ պահպանում է իր ազդեցությունը տարկավանի տրորած խոտը, որը պետք է քսել մարմնին։
  • Հատկապես մոծակը չի սիրում դարչնի հոտը. Լցրեք ջրի մեջ, եռացրեք, լաթն ընկղմեք եփվող լուծույթի մեջ և օգտագործեք որպես պաշտպանիչ միջոց, ամրացրեք գլխարկի տակից կամ դռան վրա։
  • Պատրաստեք սոդայի լուծույթ. 1 թ/գ-ն լուծեք 200 մլ ջրի մեջ։
  • Արյունախում միջատներին վանում է քացախի հոտը. Խառնեք ջրի հետ 1։1 հարաբերությամբ։
  • 1 թ/գ օդեկոլոնի մեջ լուծեք մի քանի կաթիլ կատվախոտի (վալերիանա) դեղատնային ոգեթուրմ։ Ազդեցության ժամկետը մոտ 30 րոպե է։
  • Որպեսզի մեղմանա քորի զգացումը, կանխարգելվեն այտուցի առաջացումը և հնարավոր բորբոքային ինֆեկցիոն ընթացքը, օգտակար է կիրառել նույն տարկավանի, օշինդրի կամ խատուտիկի խոտերից ստացված հյութերը։ Լավագույն միջոցներից է ջղախոտի (եզան լեզու) տրորած տերևը։
  • Կարելի է օգտագործել մաղադանոսից ստացված թարմ հյութ, մածուն, կաթնաշիճուկ, քացախ, կիտրոնի հյութ, սոդայի կամ աղի լուծույթ (1 թ/գ-ին` 200 մլ ջուր) և այլն։
  • Եթե խայթոցի հետևանքները` քոր և այտուց, 1 օրից չեն նվազում, ապա դիմեք բժշկի։
  • Մարդկանց 10 %-ի մոտ խայթոցներն ալերգիա են առաջացնում։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս