2015թ. ապրիլի 24-ին Էրդողանն արդյո՞ք կգա Հայաստան և կբարձրանա՞ Ծիծեռնակաբերդ

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ որ հայ –թուրքական հարաբերությոնների և արձանագրությունների հետ կապված զարգացումների հույսեր չպետք է ունենանք, այլ պետք է սպասենք ավելի կոշտ հայտարարությունների և կոշտ պահվածքի. «Եթե Աբդուլլահ Գյուլը ավելի հանդուրժող ու դիվանագետ գործիչ էր, ապա Էրդողանի պարագայում մենք գործ ունենք մի քաղաքական գործչի հետ, որի հռետորաբանությամ մեջ գերիշխում են փողոցային, ժարգոնային խոսվածքը և ագրեսիվ, հակահայկական, հակահունական, երբեմն նաև հակաքրիստոնեական շեշտադրումները: Այնպես որ՝ պետք է պատրաստ լինենք այդ զարգացումներին»:

Լրագրողների այն հարցին, թե 2015թ. ապրիլի 24-ին Էրդողանը արդյոք կգա՞ Հայաստան և կբարձրանա՞ Ծիծեռնակաբերդ, իհարկե՝ ցեղասպանության ճանաչման որևէ հայտարարություն չանելով, թուրքագետը պատասխանեց. «Էրդողանի՝ քաղաքական գործչի կարիերան եթե ուսումնասիրեք, ապա կտեսնեք՝ ոչ թուրքական ցանկացած էլեմենտի նկատմամբ ագրեսիվ պահվածք: Նկատենք, որ Էրդողանն ազատազրկվել է հենց կրոնական մոլեռանդություն քարոզելու համար՝ լինելով Ստամբուլի քաղաքապետ: Դժվար է ենթադրել, որ նման գործիչն այդպիսի զոհողության գնա: Բացի այդ, այստեղ կա զուտ սառը քաղաքական հաշվարկ՝ Էրդողանը 2015թ. ունի երկու կարևոր իրադարձություններ ՝ խորհրդարանական ընտորությունները և Սահմանադրական փոփոխությունները, որը նրան պետք է օժտի անսահման մեծ լիազորություններով, և չեմ կարծում, որ այդ ամենը նա կդնի զոհասեղանին՝ այցելելով Հայաստան:

Իսկ հարցին, թե որքանո՞վ է եզդիների ցեղասպանությունը կապված Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների հետ, նա պատասխանեց. «Այն, ինչ որ այսօր տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, կարծում եմ՝ առաջին հերթին Արևմուտքի երկակի ստանդարտների, երկակի քաղաքականության դրսևորումն է, այսինքն՝ այսօր մեր բարեկամ ժողովրդի՝ եզդիների նկատմամբ ցեղասպանություն են իրականացնում այն նույն խմբավորումները, որոնք նույնը ծրագրում էին անել Քեսաբում, որոնք նույն ցեղասպանական արարքներն արել են Սիրիայում:

Այդ ժամանակ ԱՄՆ-ը դա ներկայացնում էր, որպես ժողովրդավարության հաղթարշավ Սիրիայում : Բնական է, որ Արևմուտքի աջակցությամբ կազմավորված այս խմբավորումներն այսօր Արևմուտքի համար դարձել են գլխացավանք. մի կողմից՝ զինում են իսլամիստներին, մյուս կողմից՝ փորձում քննադատել: Ծայրահեղ իսլամիստներին աջակցելու առումով՝ Թուրքիան անսահման մեծ դերակատարում ուներ և հիշենք, որ Քեսաբում այդ ծայրահեղ իսլամիստները հենց Թուրքիայի աջակցությամբ էին ներխուժել, և այսօր այն ծայրահեղ իսլամիստները, որոնք իրականացնում են եզդիների ցեղասպանությունը՝ Թուրքիայի աջակցությունը ունեցող գրոհայիններն են:

Կարդացեք նաև

Մենք, որպես ցեղասպանություն վերապրած ազգ, պետք է հնարավոր բոլոր ձևերով օժանդակենք մեր բարեկամ ժողովրդին, որ 21-րդ դարում չկրկնվի այն, ինչ տեղի է ունեցել 20-րդ դարասկզբին: Եթե դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, ապա նոր ցեղասպանություններ տեղի չէին ունենա:

168.am-ի հարցին՝ արդյոք ճի՞շտ են որոշ փարձագետների այն գնահատականները, որ Էրդողանի կառավարությունը կիրականացնի «հայանպաստ» քաղաքականություն, մասնավորապես՝ Հրանտ Դինքի անունը կրող մայրուղու բացում, հայկական խոնարհված եկեղեցիների վերանորոգումներ և այլն, թուրքագետը պատասխանեց. «Նախ՝ դա պայմանավորված չէ էրդողանի անձով, քանի որ այն ուժը, որը ղեկավարում է Էրդողանը՝ փաստորեն բախվում է Եվրոպական չափանիշներին համապատասխանելու խնդրին, և երբեմն միջազգային խոշոր կառույցերի ճնշման տակ ստիպված են որոշակի քայլեր անել և քրիստոնեական եկեղեցիների վերակառուցումը կամ վերանորոգումը պայմանավորված է դրանով:

Իսկ Հրանտ Դինքի սպանությունից միջազգային այնպիսի աղմուկ բարձրացավ, որ կարծում եմ՝ Թուրքական իշխանություններն ուղղակի ստիպված են որոշակի քայլեր անել այդ ուղղությամբ, բայց նաև վախենում եմ, որ թուրքական իշխանություններն արդեն վաղուց սկսել են Հրանտ Դինքի անունը օգտագործել իրենց ձեռնտու քաղաքական տարբեր հնարքներով»:

Տեսանյութեր

Լրահոս